ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև 2020թ. ապրիլ սակագնի վերանայման հայտ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից չի ներկայացվի. փոխվարչապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չէր բացառել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ կներկայացնի հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար: Ավելի ուշ «Գազպրոմ Արմենիան» հաստատել էր՝ գազի սակագնի վերանայման հարց քննարկվում է:

Այս առնչությամբ 168.am-ը գրավոր պարզաբանում է խնդրել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից, ինչին ի պատասխան՝ նա նշել է.

«Մեր կարծիքով, մինչև 2020թ. ապրիլ սակագնի վերանայման հայտ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից չի ներկայացվի, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են և դեռ չեն ամփոփվել: 2020թ.-ին ապրիլի 1-ից հետո հայտ ներկայացնելու դեպքում այն բաց և հրապարակային կքննարկվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, որտեղ և՛ փորձագետները, և՛ ընդհանրապես ցանկացած անձ հնարավորություն կունենա հիմնավորված դատողություններ անելու և գնահատականներ տալու գնագոյացման վերաբերյալ»:

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանն ակնարկել էր, որ Մոսկվայի հետ տևական ժամանակ վարվող բանակցությունները ձախողվել են, քանի որ ստեղծված աշխարհատնտեսական իրավիճակում կարելի էր ոչ միայն պահպանել սահմանին գազի գինը 165 դոլարի մակարդակում, այլև ապահովել դրա իջեցումը, ինչպես դա արեց Մոլդովան, որի համար գազի գինն արդեն առաջին փուլով՝ նոյեմբերին, 10 տոկոսով իջեցրեցին:

«Ավելին, ակնկալվում է ևս 30 տոկոսով իջեցում ապահովել: Մինչդեռ մենք ընդամենը սահմանափակվեցինք նույն գինը պահպանելով: Հիշեցնեմ, որ 2019-ին ռուսական գազի գինը միջազգային շուկաներում կտրուկ անկում արձանագրեց, օրինակ, Եվրոպայում հասնելով ռեկորդային 120 դոլարի, ինչից մենք չկարողացանք օգտվել»,- հավելել է Դավթյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է՝ սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները ձախողված անվանելը կոռեկտ չէ:

«Բանակցությունների արդյունքում առնվազն հաջողվել է կանխել գնի թանկացումը սահմանին: Բնականաբար, մեր ձգտումն ու ցանկությունն է՝ նվազեցնել գինը սահմանին, ինչի շուրջ քննարկումը շարունակվում է, և հարցը մնալու է օրակարգային երկկողմ հարաբերություններում: Պետք է նշել նաև, որ Հայաստանի համար գինը սահմանին 2020թ. համար կազմելու է կայուն 165 ԱՄՆ դոլար, Մոլդովայի համար՝ տարեսկզբի բանաձևայինը կազմել է մոտ 173 ԱՄՆ դոլար (ըստ պաշտոնական լրահոսի), Եվրոպայի համար՝ տարեսկզբի բանաձևայինը կազմել է մոտ 195 ԱՄՆ դոլար (ըստ պաշտոնական լրահոսի):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular