ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական դոկտրինը փոփոխությունների կենթարկվի. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

Նախորդ իշխանությունների օրոք ևս քանիցս բարձրաձայնվել է ռազմական դոկտրինի վերանայման անհրաժեշտության մասին: Թեման դարձյալ արդիական է դարձել հատկապես վերջին ամիսներին: 

Պետական ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև փորձագիտական շրջանակների կողմից ոչ մեկ անգամ խոսվել է ՀՀ ռազմական դոկտրինի հետ կապված հարցերի մասին, նշվել, թե այնտեղ առկա թիրախները կորցրել են իրենց արդիականությունը, իսկ ներկայիս մարտահրավերներին ընդհանուր առմամբ դոկտրինը մեծ հաշվով չի համապատասխանում: 

Ըստ մասնագետների, մասնավորաբար պետք է հաշվի առնել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացները և ընդհանրապես ժամանակի հետ ի հայտ եկող տարբեր գործոնները, որոնք լուրջ մարտահրավերներ են երկրի համար: Ի դեպ, ՀՀ ռազմական դոկտրինն ընդունվել է 2007 թվականին: 

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ պետական դոկտրինի փոփոխությունն իրականացնելու նախաձեռնության մեջ առանցքային դերակատարություն ունի իշխանությունների «սորոսական» հատվածը, որի ներկայացուցիչներն արդեն իսկ պետության ղեկավարությանն են ներկայացրել իրենց մոտեցումներն ու որոշ կոնցեպտուալ դրույթներ։

 Չի բացառվում, որ մինչև այս տարվա վերջ դոկտրինի նոր տարբերակը Անվտանգության խորհրդում դրվի նախնական քննարկման։

 Թերթի աղբյուրը փոխանցում է, լուրջ ներգրավվածություն ունեն նաև իշխանամերձ հասարակական որոշ կազմակերպություններ։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular