ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե ունեք Windows 7, ար­դեն վտան­գի տակ եք». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

Հունվարի 14-ից «Մայքրոսոֆթ» ընկերությունն այլևս չի սպասարկելու Windows 7 օպերացիոն համակարգը։ Այս մասին ընկերությունը հայտարարել էր դեռևս նախորդ տարեվերջին։ 

Ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ օգտատերերն այլևս չեն կարող դիմել ընկերությանը տեխնիկական օգնություն ստանալու նպատակով, ինչպես նաև թարմացնել ծրագիրը, հետևաբար ավելանալու է վիրուսների հարձակման սպառնալիքը։ 

Ընկերությունը հիշեցնում է, որ Windows 7-ը գործարկվել է դեռևս 10 տարի առաջ և այլևս չի կարող համապատասխանել անվտանգության ժամանակակից պահանջներին։ 

Պետք է ընդգծել, սակայն, չնայած նրան, որ օպերացիոն համակարգը չի թարմացվելու, դա չի նշանակում, որ Windows 7-ը կդադարի գործել, ուղղակի, ինչպես փաստում են փորձագետները, կարող են խնդիրներ առաջանալ կապված անվտանգության հետ։ 

Այդ պատճառով Windows 7-ի օգտատերերին խորհուրդ է տրվում հրաժարվել դրանից՝ ներբեռնելով Windows 10 տարբերակը։ 

«Մայքրոսոֆթ» ընկերությունից տեղեկացնում են, որ այս համակարգի դեպքում կիբեռանվտանգության խնդիրներին հատուկ ուշադրություն է դարձվել, ուստի այն պետք է արդյունավետորեն պաշտպանի օգտատերերին բարդագույն կիբեռսպառնալիքներից։ Գաղտնիք չէ, որ ոչ բոլորն անմիջապես ձեռնամուխ կլինեն համակարգերի՝ մեկը մյուսով փոփոխմանը։ 

Կաշխատեն դրանով այնքան, քանի դեռ չառաջանան լրջագույն խնդիրներ կամ էլ սպառնալիքներ։ Բայց օրերս մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը սոցցանցի իր էջում ահազանգ հնչեցրեց՝ օգտատերերին խորհուրդ տալով պարտադիր տեղադրել Windows-ի վերջին թարմացումը՝ նշելով, որ կրիտիկական վտանգ կա չթարմացված համակարգիչների համար։ 

«Փաստը» Մարտիրոսյանից այս հարցի առնչությամբ մեկնաբանություն խնդրեց՝ պարզելու, թե ի՞նչ վտանգի մասին է խոսքը։ Մեդիափորձագետը նշում է. «Ինձ թվում է, որ տեխնիկական մանրամասները կարևոր չեն։ Խնդիրն այն է, որ հայտնաբերվել է խոցելիություն, որը կապ ունի Windows օպերացիոն համակարգի ամենաներքին պաշտպանողական հատվածի հետ, և այդ խոցելիությունն օգտագործելով, չարագործները կարող են, օրինակ՝ վիրուսային ծրագիր ներդնել համակարգչի մեջ։ Համակարգը կընդունի այն որպես հարազատ և անվնաս ծրագիր։

 Այսինքն՝ հնարավոր է շրջանցել, խաբել պաշտպանողական համակարգին»,-ասում է Մարտիրոսյանը։ Նա կարևորում է այն, որ օգտատերերը պետք է մշտապես ակտիվացրած պահեն ծրագրային թարմացումները։ 

Բացի դա, ընդգծում է՝ Հայաստանում այսօր շատ համակարգիչներ ավելի հին Windows տարբերակով են աշխատում։ «Այժմ Windows 7-ի առօրեական թարմացումները «Մայքրոսոֆթ» ընկերությունը պարզապես դադարեցրել է։ 

Այսինքն՝ եթե ունեք Windows 7, արդեն վտանգի տակ եք։ Պետք է այն փոխարինել Windows 10-ով։ Խնդիր է նաև այն, որ մեր երկրում օգտագործվում է հիմնականում Windows-ի ոչ լիցենզիոն տարբերակը, և մարդիկ հաճախ թարմացումներն անջատում են, որպեսզի համակարգը չհայտնաբերի, որ այն ոչ լիցենզիոն է։ 

Միևնույն ժամանակ, ոմանք թարմացումներն անջատում են, որովհետև դրանք ազդում են իրենց նյարդային համակարգի վրա և այլն։ 

Բայց թարմացումները պետք է միշտ միացված լինեն և մշտապես կատարվեն, որովհետև դրանք հենց այնպես չեն ստեղծվել։ 

Լինում են այնպիսի խոցելիություններ, որոնց հետևանքով համակարգը կարող է լուրջ հարձակումների ենթարկվել, ընդ որում, ոչ մի անտիվիրուս կարող է չօգնել։ Էլ չեմ ասում այն մասին, որ անտիվիրուսներն էլ շատ անգամ չեն թարմացվում»,-եզրափակում է «Փաստի» զրուցակիցը։ 

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular