ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեն հիմ­նա­վոր­վում այն կար­ծիք­նե­րը, թե Ամա­նո­րի մեկշա­բա­թյա հան­գիս­տը մեր երկ­րի հա­մար շռայ­լու­թյուն է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» թերթը գրում է․ 

Ամանորի հանգստի տևողության վերաբերյալ քննարկումները կրկին ակտուալություն են ստանում։ Խնդիրն այն է, որ կարծիքներ կան, թե մոտ մեկ շաբաթ տևող հանգստյան օրերը պետք է կրճատել, քանի որ դրանք արդյունավետ չեն օգտագործվում, չեն նպաստում տնտեսության զարգացմանը և այլն։ 

Ինչպես հիշում եք, նախկինում ևս Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնական օրերը կրճատելու փորձեր եղել են։

 2017 թվականի վերջին Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշել էր փոփոխել ՀՀ «Տոների և հիշատակների մասին» օրենքը, որով նախատեսվում էր կրճատել հանգստի ժամանակահատվածը` հունվարի 3–ը, 4–ը և 5–ը համարելով աշխատանքային: 

Այսպիսի նախաձեռնությունը հիմնավորվում էր նրանով, թե նախածննդյան օրերի ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ սոցիալ-տնտեսական տեսանկյունից, և օրինագծի ընդունումը նպատակաուղղված է պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգի նորմալ կենսագործունեության ապահովմանը։ 

Սակայն հետագայում այս օրինագիծը մերժվեց՝ հաշվի առնելով, որ այդ երեք արձակուրդային օրերի կրճատումը սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի կենսագործունեության ապահովման տեսանկյունից մեծ արդյունք ունենալ չի կարող։ 

Այս հանգամանքը ապացուցվում է նաև միջազգային փորձով, երբ ամենաարագ զարգացող երկրներում երկարատև ամանորյա հանգիստ է տրամադրվում։ 

Եվ որպես առավել ակնառու օրինակ կարող ենք ներկայացնել Չինաստանի փորձը։ Ըստ լուսնային օրացույցի՝ Նոր տարին համարվում է ամենագլխավոր տոնը Չինաստանում: 

Չինական Նոր տարին կամ, ինչպես իրենք են ասում, գարնանային տոնախմբությունը, որն ավելի քան 4 հազար տարվա պատմություն ունի, տարվա ամենաերկարատև տոնն է։ 

Չինաստանում գարնանային տոնախմբության առաջին 5 օրվա ընթացքում բոլոր խանութները փակ են լինում՝ չհաշված, որ որոշ խանութներ փակ են լինում մինչև տոնակատարության ավարտը։ Նշենք, որ առաջ չինացիները Ամանորը նույնիսկ մի ամբողջ ամիս էին նշում, այնպես որ, երկու շաբաթը այդքան էլ շատ չէ: 

Եվ ուշագրավ է, որ Չինաստանում Ամանորի առթիվ պաշտոնապես 7 օր արձակուրդ է տրամադրվում, սակայն իրականում արձակուրդները տևում են մինչև 15-20 օր: Ավելին, այս օրերին մատակարար ու առաքող կազմակերպությունները զգուշացնում են, որ «հունվարի 18-ից փետրվարի 3-ը Չինաստանում նշվում է Նոր Տարի, և բեռնափոխադրող ընկերությունները, պետական լոգիստիկ կառույցներն ու օնլայն խանութներն այդ օրերին չեն աշխատում»։

 Այսուամենայնիվ, դա չի խանգարում, որ չինական տնտեսությունը զարգանա և մնա համաշխարհային տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը։

 Չինացիները կարողանում են ոչ միայն լավ և արդյունավետ աշխատել տարվա ընթացքում, այլև ոչ պակաս լավ, ուրախության և խանդավառության առանձնակի զգացումով փորձում են հանգստանալ։ 

Եվրոպական շատ երկրներում էլ Սուրբծննդյան տոներին ու Ամանորին ընդհանուր առմամբ հանգստանում են 4-5 օր, որոշ դեպքերում՝ մեզ նման 7-8 օր, ու առանձնապես չեն դժգոհում: 

Առավել ևս, որ ամենուր, Հայաստանում ևս, այդ օրերին աշխատում են արագ արձագանքման ծառայությունները, բուժհաստատությունները, մաքսային մարմինները, սննդի արդյունաբերությունը, սպասարկման օղակները, խանութները: 

Այնպես որ, արհեստական թեմաներ պետք չէ մոգոնել: 

Ու ընդհանրապես, ներկայիս տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում երկրների մեծ մասի համար լուրջ խնդիր է դարձել ոչ միայն աշխատանքի արտադրողականության բարձրացումը, այլև հանգստի արդյունավետ կազմակերպումը։ 

Ու պատահական չէ, որ տարբեր երկրներում արդեն իսկ նախաձեռնություններ կան աշխատողների հանգստի տևողությունը էականորեն ավելացնելու շուրջ։ 

Օրինակ՝ այնպիսի բարձր զարգացած երկրում, ինչպիսին Ֆինլանդիան է, վարչապետի նախաձեռնությամբ ճկուն աշխատանքային գրաֆիկ է մտցվելու, որը կներառի շաբաթվա ընթացքում չորս աշխատանքային օր՝ վեցական ժամով։ 

Մի խոսքով, այն կարծիքները, թե ամանորյա և սուրբծննդյան մեկշաբաթյա հանգիստը մեր երկրի համար շռայլություն է և պետք է կրճատել, չի հիմնավորվում փորձով։ Ավելին՝ այդ հանգստի կարևորությունը պետք է գնահատվի աշխատանքում արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular