ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաշատում հնագետները պեղել են 114-117թթ. կամուրջ-ջրատար՝ ակվեդուկ

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանում հայ-գերմանական համատեղ ծրագրի շրջանակում Արտաշատում հնագետները հայտնաբերել են կամուրջ-ջրատար (ակվեդուկ): Այն թվագրվում է մեր թվարկության 114-117 թվականներով: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն հրավիրված ասուլիսում նշեց, որ այն հսկայական ջրամատակարարման կառույց է:

«Այդ ակվեդուկի հիմքերն ենք բացել: Մեկ կմ տարածքի վրա ակվեդուկի 20 հիմք է բացվել: Մեր լեգենդար մայրաքաղաք Արտաշատը, որը մի քանի կառույցներով էր ներկայացված, վերջին 10-15 տարիներին պեղումներով ցույց է տալիս, որ մենք արքայանիստ շատ լուրջ քաղաքի հետ գործ ունենք»,-ասաց Պավել Ավետիսյանը: Նա տեղեկացրեց, որ 2020 թվականին այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն շարունակելու են՝ հասկանալու, թե ինչ է պահպանվել և ինչ կարելի է վերհանել: Հետազոտություններով մասնագետները կարողացել պարզել, որ Արտաշատի հարևանությամբ՝ դեպի Խոր վիրապ ճանապարհի մոտ, սեփականաշնորհված հողատարածքներում արձանագրել են մի քանի հսկայական պալատական շինություններ, որոնց հիմքերը պահպանվել են: Այս ուղղությամբ ևս կոնկրետ աշխատանքներ են կատարվելու: Այդ աշխատանքները հնարավորություն կտան հանրությանը Արտաշատը նորովի ներկայացնելու:

Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է (մ.թ.ա. 2-մ. թ. 4 դդ.)։ Կառուցել է Հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն՝ Արտաքսատա)։ Հիշատակվում է հունահռոմեական աղբյուրներում, հայ մատենագրության մեջ։ Ժամանակագիրներն Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»։ Արհեստագործության, առևտրի, հայկական հելլենիստական մշակույթի խոշոր կենտրոններից էր։ Արտաշատով էին անցնում Հեռավոր Արևելքից Միջերկրական և Սև ծովերի ափերը ձգվող միջազգային տարանցիկ առևտրի ուղիները, որոնցով փոխադրում էին չինական մետաքս և այլ ապրանքներ։ Հայաստանի մայրաքաղաքները Քաղաքը տեղադրված էր Խոր Վիրապի ավելի քան 10 բլուրների վրա։ Զբաղեցրել է 400-500 հա տարածություն։ Միջնաբերդը և թաղամասերը շրջափակված էին պարսպապատերով, որոնք իրար էին միացված բլուրների միջև կառուցված նեղ «միջանցքներով»` նման եղանակով ստեղծելով պաշտպանական ամրությունների հզոր համակարգ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular