ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեկ­տեմ­բե­րին թան­կա­ցում­ներ են եղել. առա­ջին շար­քում՝ միրգն ու բան­ջարե­ղե­նը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» թերթը գրում է․ 

Գաղտնիք չէ, որ դեկտեմբերի հատկապես վերջին տասնօրյակը տոնական առևտրի ակտիվ շրջանն է։ Այս առումով, ի տարբերություն 2018թ. նույն ժամանակահատվածի, 2019 թվականի դեկտեմբերին մեր քաղաքացիները սննդամթերքի որոշ տեսակներ ձեռք են բերել ավելի բարձր գնով։ 

Ի դեպ՝ 2019-ի դեկտեմբերին սննդամթերքի որոշ տեսակների գները բարձրացել են նաև 2019թ. նոյեմբերի համեմատ։ 

Այս մասին են վկայում վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, որտեղ առկա են նաև գնանկման ցուցանիշներ։ 

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3,0% գնաճ, թեպետ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0,3 տոկոս գնանկում է արձանագրվել։ 

Ինչպես նախորդ ամիսներին, 2019թ. դեկտեմբերին նույն տարվա նոյեմբերի նկատմամբ բարձր գնաճ է նկատվել մրգի և բանջարեղենի շուկայում՝ գրանցելով համապատասխանաբար 4,9% և 19,9% գնաճ: 

Օրինակ՝ 2019 թ. դեկտեմբերին, ի տարբերություն 2018թ. դեկտեմբերի, մանդարինի գինը բարձրացել է 14,6 տոկոսով, արքայանարինջի գինը՝ 2, 2 տոկոսով։ 

Հետաքրքիր է, որ չնայած մենաշնորհի վերացման պնդումներին՝ բանանի գինը նշված ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 9,2 %-ով։ Իհարկե, այս առումով չենք բացառում, որ հնարավոր են նաև արտաքին գործոններ։ 

Իսկ կիտրոնի գինը նախորդ տարվա համեմատ 27,8 տոկոսով է բարձրացել, նարինջի գինը՝ 12,7 տոկոսով։ Թեպետ տանձը, խնձորը, նուռն ու խաղողը 2018թ. դեկտեմբերի համեմատ էժանացել են, բայց 2019թ. դեկտեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ գնաճ է արձանագրվել նաև այս ապրանքատեսակներում։ 

Տանձը թանկացել է 13,6, խնձորը՝ 10,3, նուռը՝ 17,2, իսկ խաղողը՝ 13,2 տոկոսով։ 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 5,9% գնաճ։ 

Թանկացման բարձր տոկոս են գրանցել խառը կանաչին ու սոխը, որոնց գները 2018թ. դեկտեմբերի համեմատ համապատասխանաբար բարձրացել են 44,2 և 58,2 տոկոսով։ 

Լոլիկի գինը բարձրացել է 11 տոկոսով, իսկ վարունգն էժանացել է 2,3 տոկոսով։ Կարտոֆիլի շուկայում նշված ժամանակահատվածի համար ընդամենը 0,1 տոկոս գնաճ է արձանագրվել, ինչը չենք կարող ասել գլուխ սոխի մասին, որի գինը 6,6 տոկոսով բարձրացել է։ 

Ընդհանուր առմամբ, արդեն 2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 15,4-28,9%-ով։ Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2 % գնանկում, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 0,5% գնաճ: Ձվի գինը 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 4 %-ով, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 1,1% գնաճ: 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, հանրապետության 10 քաղաքներում 2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 0,3-1,6 % գնաճ։ Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3,9% գնաճ։ 2019թ. նոյեմբերի համեմատ 2019թ. դեկտեմբերին այս ապրանքախմբի գների բարձրացման միտումը կրկին շարունակվել է՝ կազմելով 0,4 տոկոս։ 

2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում կրկին արձանագրվել է գնանկում՝ 12,4%-ով, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 5,6% գնանկում: 

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում ևս գնանկումներ են արձանագրվել։ 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 4,7%, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 0,3% գնանկում: Մսամթերքի ապրանքախմբում շարունակվել է գնանկումը։ 

2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3,4%, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 0,1% գնանկում: Ինչ վերաբերում է բենզինի և դիզելային վառելիքի շուկային, ապա այս ապրանքախմբերում 2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 2,1% և 1,8% գնաճ: 

Իսկ 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 5,6 և 5,4 տոկոսով։ 

Նկատենք, որ այս օրերին մի շարք մասնագետներ արդեն իսկ բարձրաձայնում են այն մասին, որ առաջիկայում նոր մաքսային դրույքաչափերի հետևանքով երրորդ երկրներից ներմուծվող մի շարք ապրանքատեսակներ անխուսափելիորեն կթանկանան, որոնց մեջ կան նաև սննդամթերքի լայն սպառման որոշ ապրանքներ։ 

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular