ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է. միասին սովորենք տնային պայմաններում կրծքի առաջնային զննում կատարել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Սա մի հիվանդություն է, որը սպառնում է ցանկացած կնոջ: Սակայն մասնագետի մոտ այցելությունն էլ միշտ չէ, որ ստացվում է: Շատերն էլ տեղյակ են, որ առաջնային զննումը հնարավոր է իրականցնել ինքնուրույն, սակայն ինչպես դա ճիշտ անել, չգիտեն:

Այսօր միասին կսովորենք դա անելու երեք էտապները:

1. Զննում հայելու դիմաց

Մերկ վիճակում կանգնեք հայելու դիմաց, ձեռքերը կողմ պարզեք և ուսումնասիրեք կրծքերը: Անհամաչափության համար անհանգստանալ պետք չէ, քանի որ բնական երևույթ է, երբ կնոջ երկու կրծքերն ունեն տարբեր չափսեր: Սակայն պետք է աչալուրջ լինել նկատելու համար այլ անհամաչափությունները. ձևի փոփոխություն, երակների ընդգծվածություն, տեղերում ներս ընկած հատվածներ:

Այս փոփոխություններն առավել ցայտուն են երևում, երբ ձեռքերը դնում ենք ծոծրակին կամ վեր ենք բարձրացնում կամ էլ մինչև գոտկատեղի հատվածը խոնարհվում ենք: Այս ամենը անելուն զուգահեռ՝ պետք է ոչ թե թույլ, այլ լարված վիճակի բերել կրծքերի մկանները:

Կարևոր է այս բոլոր վարժությունները կատարել մեկը մյուսից հետո, և ոչ թե անել մեկը և չանել մյուսը: Անհրաժեշտ է նաև ստուգել՝ արդյոք չեն փոփոխվել կրծքերի պտուկներն ու արդյոք ոչ մի արտադրություն չկա դրանցից: Դա ստուգելու համար նրբորեն սեղմեք պտուկն այնպես, ինչպես դա անում են կաթի առկայությունը ստուգելու համար:

2. Ստուգում լոգանքի ժամանակ

Լոգանքի ժամանակ, երբ ձեռքերը հեշտորեն սահում են մաշկի վրա, սեղմեք իրար Ձեր ձեռքի երեք մատներն ու օղակաձև շարժումներով զննեք կրծքի մակերեսը՝ առանց սեղմելու ուժ գործադրելու: Շոշափեք կրծքի ողջ մակերեսը՝ թևատակերն էլ ներառյալ: Աջ ձեռքով ձախ կուրծքը շոշափելու ժամանակ ձախ ձեռքը պահեք ծոծրակին, նույնը և հակառակ դեպքում:

3. Կրծքի շոշափում պառկած դիրքում

Պառկեք մահճակալին, բարձիկ տեղադրեք զննվող կրծքի ուղղությամբ ուսի տակ և նույն ուղղությամբ ձեռքը տեղավորեք ծոծրակին, իսկ հետո շոշափեք կուրծքը: Նույնը արեք և հակառակ դեպքում:

Այս տարբեր դիրքերով զննումն անելու նպատակը մեկն է. ավելի կարծրացած գոյացությունները հնարավոր է՝ դժվար լինի շոշափել մեկ դիրքում, իսկ մյուսում դրանք բացահայտվեն: Այդ իսկ պատճառով կուրծքը պետք է ստուգել բոլոր այս երեք մեթոդներով: Կարևոր է նաև հիշել ժամանակի մասին. ստուգման այս երեք տարբերակները պետք է միասին 5 րոպեից ավելի չտեևեն:

Կարևոր է հիշել. կրծքում հայտնաբերված նորագոյացություններից միայն քիչ տոկոսն են լինում չարորակ ուռուցքներ ու վախենալու, առավել ևս խուճապի մատնվելու կարիք չկա:

Երբեք չմոռանալ. ցանկացած նորագոյացության բացահայտման դեպքում առաջին բանը, որ պետք է անել, բժշկին դիմելն է:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular