ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


37-ամյա գողի թիրախում միայն «Ռենջ Ռովեր»-ներն էին. Նա իր «հերոսությունները» հատ-հատ պատմել է ոստիկանությունում

ԻՐԱՎՈՒՆՔ

Հունվարի 14-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները Գյուրջյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 37-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ 2019 թ. դեկտեմբերին /օրը պարզվում է/ Ավան-Առինջ թաղամասում /հասցեն պարզվում է/, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայից գողացել է առջեւի նստելատեղը:

Բերման ենթարկվածը հայտնել է նաեւ, որ Նոր Նորք եւ Ավան վարչական շրջաններից կատարել է այլ գողություններ եւս:

ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 37-ամյա տղամարդը 2019 թ. դեկտեմբերին /ժամանակահատվածը պարզվում է/, Թոթովենցի փողոցում կայանված «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայից գողացել է հովացման համակարգի պաշտպանիչ հատվածը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2009 թ. դեկտեմբերին /ժամանակահատվածը պարզվում է/, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, Ավան-Առինջ թաղամասում կայանված «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայից գողացել է առջեւի նստելատեղը:

Պարզվել է նաեւ, որ նա 2019 թ. դեկտեմբերին /ժամանակահատվածը պարզվում է/, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, Ավան-Առինջ թաղամասում /հասցեն պարզվում է/ կայանված «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայի սրահից գողացել է փոխանցման տուփի բռնակը եւ ձայնարկիչը:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

37-ամյա տղամարդը բաց է թողնվել:

Նախապատրաստվում են նյութեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular