ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս ինչքան էժանացրեցիք ամեն ինչ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

«Փաստը» երբեք, ոչ մի պարագայում չի «մտել» երկրի որևէ ղեկավարի և ընդհանրապես որևէ մեկի անձնական կյանք, առավել ևս՝ ընտանիք: 

Սա մեզ համար սկզբունք է, ու այդպես լինելու է նաև հետագայում: Կան գծեր, որոնք ոչ մի դեպքում անցնել պարզապես չի կարելի:

 Սակայն սա կիրառելի է մինչև այն կետը, երբ հանրային գործչի ընտանիքն ինքն է սկսում խառնվել քաղաքականությանն ու պետական կառավարմանը, կամ հանրային գործիչն ինքն է այդպես ցանկանում: Այդ պարագայում ընտանիքը կամ ընտանիքի որևէ անդամ դառնում է հանրային քննարկման գործոն, սուբյեկտ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Այդ պարագայում պետք է նաև պատրաստ լինել այնպիսի արձագանքի, որից նույնիսկ փորձառու, ամեն ինչ տեսած ու լսած քաղաքական գործիչներն են ականջները փակում: Ամոթից: Տհաճությունից: 

Շատերի համար անհասկանալի է, թե ինչպես կարող է մարդը պատրաստ լինել, որ իր ընտանիքի, առավել ևս իր երեխաների հասցեին լուտանքներ, հայհոյանքներ, վիրավորանքներ տեղան: 

Բայց դա ընտրություն է, իսկ ընտրության վրա բռնանալ չես կարող: Սակայն այս պարագայում անլուրջ է խոսել այս կամ այն պաշտոնյային «թիրախավորելու» մասին: 

Եթե դու հանրային դեմք ես, եթե պաշտոնի ես եկել, առավել ևս, եթե երկրի ղեկավար ես դարձել, ուրեմն արդեն իսկ «թիրախավորված» ես, իսկ եթե ընտանիքդ ես ներքաշում այս ամենի մեջ, ուրեմն «թիրախավորման» ես դատապարտում նաև ընտանիքդ: 

Այդպես եղել է միշտ ու ամենուր: 

Սակայն այս ամենի մեջ ամենացավալին ընդհանրապես բոլոր արժեհամակարգերի ավերումն է, բոլոր արժեքների էժանացումը, երբ այսպես, ձեռքի հետ, կարող են իբր հողին հավասարեցնել մեկին, «դոսյեներ» հավաքել մյուսի դեմ, անունով ու հեգնանքով դիմել գրեթե ծնողի տարիքի սպային, աներձագային մակարդակով հայտարարել պալատական հեղաշրջման վտանգի մասին և այլն: 

Իսկ անձնական նամակագրության հրապարակումն արդեն սկսում է դառնալ սովորական առօրյա: Բայց սա արդեն այլ թեմա է...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular