ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր երկրում այլեւս չկա որեւէ թեմա, որի առիթով չի կարելի հայհոյանքի առիթ գտնել. Արփինե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս Հայաստանում ատելության խոսքը հասել է իր պատմական առավելագույնին։ Դրանից անդին, թերեւս բարոյալքման անդունդն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Ատելության խոսքի նյարդաբանությունը»:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարդիկ երբեք խղճի խայթ չեն զգում այն արարքների համար, որոնք իրենց մոտ սովորության են վերածվել։

Վոլտեր

Որոշ ժամանակ առաջ Նյու Յորք Թայմսում (The New York Times) տպագրվել էր թերթի op-ed հոդվածագիր, հոգեբան Ռիչարդ Ֆրիդմանի հոդվածը, որում նա վերլուծում էր երկրի բարձրագույն ղեկավարության՝ ատելության խոսք պարունակող բառապաշարը եւ հասարակության վրա դրա վտանգավոր ազդեցությունը։

Վերլուծականը հատկապես աչքի է ընկնում՝ մի շարք գիտական հետազոտություններին հղում կատարելով, որոնցում ուղղակիորեն ուսումնասիրված է ատելության խոսքի ազդեցությունը հանրության վրա։

Օրինակ` հոդվածում վկայակոչված լեհական հետազոտություններից մեկը (Soral, Wiktor, Michał Bilewicz, and Mikołaj Winiewski. "Exposure to hate speech increases prejudice through desensitization." Aggressive behavior 44, no. 2 (2018): 136-146.) ցույց է տալիս, որ հաճախ կրկնվող ատելության խոսքը մարդկանց դարձնում է ԱՆՀԱՂՈՐԴ ագրեսիայի նկատմամբ՝ ընդունելի դարձնելով սովորաբար արգելված վարքագիծը։

Կարճ ասած՝ ինչքան շատ է ատելության խոսքը, հայհոյանքը, այնքան մարդիկ սկսում են այն ավելի նորմալ ընկալել, իսկ առցանց հաղորդակցման նոր միջոցներն էլ բանավոր ագրեսիան դարձրել են ավելի օրինական։ Ամենածանրն այն է, սակայն, որ ատելության խոսքը սկսելով թիրախավորված խմբերից այդուհետ անցում է կատարում առավել լայն շրջանակների, ու ի վերջո ախտահարում ողջ հասարակությունը։

Այս հետազոտությունների լույսի ներքո արժե հայացք նետել հետհեղափոխական Հայաստանին։ Ներկայումս Հայաստանում ատելության խոսքը հասել է իր պատմական առավելագույնին։ Դրանից անդին, թերեւս բարոյալքման անդունդն է։ Մասնավորապես՝

• Հասարակությունը այնքան անհաղորդ է դարձել, որ 16-ամյա երեխայի սպանությունը չի դիտարկում որպես ողբերգություն, այլ միայն որպես զազրախոսության հերթական թեմա, որտեղ «խիստ բարոյապաշտ» տիկնայք եւ պարոնայք մահացած երեխային բարոյականության դասեր են տալիս՝ ճանապարհին տրորելով ամեն ինչ՝ խիղճ, ամոթ, կարեկցանք։

• Հասարակությունը այնքան անհաղորդ է դարձել, որ նախկինում խիստ արգելված հայհոյանքները կարելի է գտնել ցանկացած միջին վիճակագրական հոդվածի ներքո ու ընդհանրապես կապ չունի, թե հոդվածը քաղաքականության, աստղաֆիզիկայի, թե երկրաբանության մասին է։ Մեր երկրում այլեւս չկա որեւէ թեմա, որի առիթով չի կարելի հայհոյանքի առիթ գտնել։

• Հետաքրքիր է նաեւ այն, որ եթե սկզբնական շրջանում ատելության խոսքը ազդեցություն էր ունենում կոնկրետ անձանց թիրախավորելու համար, ապա հիմա այն այնքան է ներթափանցել մեր կյանք, որ միեւույն կուսակցության անդամները չեն խորշում իրար վիրավորել։ Վկան՝ իշխանական կին պատգամավորին ուղղված վիրավորանքը սեփական կուսակցի կողմից։

Հետազոտողները նշում են, որ մարդիկ սնում են իրենց նախապաշարմունքները եւ առաջնորդվում են դրանցով ամենավատ ձեւով, երբ

Ա.նրանք գտնվում են սթրեսի կամ

Բ. իրենց շրջապատի ճնշման ներքո կամ

Գ. երբ ունեն իշխանությունների կողմից համաձայնություն նման կերպ վարվելու։

Իսկ որ հետհեղափոխական Հայաստանում իշխանության համաձայնությունը ակներեւ է, սա բոլորիս է պարզ։

Նիկոլ Փաշինյանը ու իր շրջապատը հայհոյաբանությունը դարձրին «արվեստ», գռեհկաբանությունը՝ արհեստ, ատելությունը՝ շնչառություն, իսկ «ֆեյքերն» էլ՝ սեփական իշխանության «Մատյան գունդ»։

Այդ մարդիկ իրենց արժանապատվության պաշտպանությունը վստահեցին ֆեյքերին ու իրենք հավատացին իրենց ստեղծած ֆեյքարվեստի գովքին, թե բա մեր պես ազնիվ ու լավը չկա։

Հիմա նրանք բողոքում են կեղծ լուրերից, ֆեյքային գրոհներից, մարդկային արժեքների անկումից, մոռանալով, որ ամեն ինչի սկզբնաղբյուրը իրենք են։

Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը իրենց քաղաքական մեկնարկը սկսեցին մարդկային ՎԵՐՋԻՑ՝ դագաղներից ու սեւ ժապավեններից, իսկ շարունակեցին «ասֆալտին փռել», «պատերին ծեփել», «վնգստոց», «լափաման» վարակով, որը հիմա իր ճանապարհին ախտահարում է ամեն առողջ բան՝ վերացնելով պրոֆեսիոնալիզմից մինչեւ պարզ մարդկային հարաբերություններ։

Լինելով վարակի հարուցիչը՝ նրանք բողոքում են տեղեկատվական հարձակումից՝ չցանկանալով ընդունել, որ իրենք են ձախողել երկրում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորման պարտականությունը, ու ընկել իրենց լարած թակարդը։ Անընդհատ բարձրաձայնվում է, որ իշխանությունները չեն միայն, որ ատելության խոսք են տարածում, սակայն հստակ է մի բան՝ չի կարող պատասխանատվությունը միեւնույնը լինել վարակի հարուցիչը ստեղծողի ու տարածողի եւ ատելության խոսքին արձագանքողի համար։ Ուստի ստեղծված իրավիճակը հենց իշխանությունների խղճին է։

Ասում են՝ շատերն անհանգստանում իրենց համբավի, քչերը՝ իրենց խղճի համար։

Տիկնայք եւ պարոնայք, թերեւս, արժե, որ այսուհետ ավելի շատ անհանգստանաք ձեր խղճի, այլ ոչ ձեզ վերագրվող համբավի մասին։ Առաջինը փրկելու շանս դեռ կա, երկրորդը՝ այլեւս ոչ»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular