ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքում խնջույքի ժամանակ 37-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր մոտ եղած հրազենից օդում 3 կրակոց է արձակել, ապա ավտոմեքենայում նույն ատրճանակով անզգուշությամբ կրակել իր ոտքին

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ խուլիգանության և 37-ամյա տղամարդու՝ հրազենային վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 07:20-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «ձախ ծնկի շրջանի հրազենային վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1982 թվականին, ով հայտնել է, որ նշված վնասվածքն ստացել է Կոտայքի մարզի Նոր Գյուղի կամրջի մոտ գտած զենքով ինքն իրեն կրակելու արդյունքում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք, այդ թվում՝ տղամարդու՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 37-ամյա տղամարդը 2019 թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Կոտայքի մարզում գտնվող ռեստորանային համալիրում տեղի ունեցած խնջույքին, որի ժամանակ վերջինս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խնջույքի մասնակիցների նկատմամբ իր անձի առավելությունը ընդգծելու մոլուցքով տարված, իր մոտ ապօրինի պահվող հրազենից օդում երեք կրակոց է արձակել՝ վնասվելով սրահի առաստաղը և պատերը, խնջույքի մասնակիցների մոտ ձևավորվելով վախի և տագնապի մթնոլորտ, խաթարելով ռեստորանային համալիրի բնականոն գործունեությունը, այնուհետև իրեն պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հեռացել է և ավտոմեքենայում նույն ատրճանակով անզգուշությամբ կրակել իր ձախ ոտքին` պատճառելով մարմնական վնասվածք:

Նախաքննության ընթացքում կատարվել են լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են դեպքի վայրի զննություններ և խուզարկություններ, ինչի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող «BERETTA» տեսակի մարտական հրազենը, այդ հրազենից արձակված պարկուճը, առգրավվել են նաև 37-ամյա տղամարդու հագին դեպքի պահին եղած հագուստները և ապացուցողական նշանակություն ունեցող այլ կարևոր իրեր և առարկաներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատահետքաբանական և դատաձգաբանական:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Կոտայքի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular