ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդու` ֆիլերներից փքված շուրթերը պայթել են (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծ Բրիտանիայից 20-ամյա Հենրին մեկ ու կես ամիսը մեկ շուրթերի մեծացման կոսմետիկական պրոցեդուրաների էր գնում. ֆիլերներից փքված շուրթերը նրան տպավորիչ եւ գրավիչ էին թվում: Մի անգամ, սակայն, նրա շուրթերը «պայթեցին» եւ դրանցից թարախ եւ արյուն հոսեց:

«Ես ինձ համար նոր հեռախոս էի ընտրում եւ հանկարծ զգացի, թե իմ շուրթերն ինչպես են փքվում, հետո դրանցից սկսեց արյուն եւ թարախ հոսել. դրանք կաթում էին իմ ձեռքի հեռախոսին: Վաճառողը զարմանքից քարացել էր», - պատմել է Հենրին Body Fixers հեռուստահաղորդմանն իր ելույթի ընթացքում, որտեղ նա հրավիրված հյուրերից մեկն էր:

Հենրիի խոսքով, շուրթերի մեծացման պրոցեդուրաներն իր համար յուրահատուկ կախվածություն են դարձել. նրան դուր էր գալիս, թե ինչ տեսք էին ունենում իր շուրթերն այդ պրոցեդուրաներից հետո եւ նրան դուր էր գալիս շրջապատից հաճոյախոսություններ լսել:

«Ֆիլերներն իմ կյանքի իմաստն էին, բոլորն ինձ ճանաչում էին որպես «Փքված շուրթերով Հենրի»: Ես 6 շաբաթը մեկ պրոցեդուրաների էի գնում… Բայց մի անգամ ամեն ինչ սխալ գնաց: Գմփ. իմ շուրթերը պայթեցին, դրանցից կանաչ թարախ հոսեց, սարսափելի էր», - այժմ վերհիշում է Հենրին:

Դեպքից հետո Հենրիի վերին շուրթի վրա հսկայական վերք էր մնացել, որից ժամանակ առ ժամանակ թարախային արտադրություն էր հոսում:

Պլաստիկ վիրաբույժ բժիշկ Էշոն համաձայնել է օգնել Հենրիին: Նախ նա հեռացրել է նրա շուրթերի ֆիլերները վարակը կանգնեցնելու եւ շուրթը բուժելու համար: Բժշկի խոսքով, իրավիճակը շատ լուրջ էր եւ Հենրին կարող էր ուղղակի կորցնել վերին շուրթը:

Այժմ Հենրին իրեն արդեն լավ է զգում եւ վերականգնվում է շուրթի վիրահատությունից հետո: Բժիշկ Էշոյի խոսքով, Հենրին բոլորովին էլ միակ հիվանդը չէ, որը նման խնդրի է բախվել. վերջերս գնալով ավելի ու ավելի շատ են նման դեպքեր գրանցվում: Բժիշկը հույս ունի, որ Հենրիի պատմության մասին իմանալով` մարդիկ ավելի զգույշ կլինեն եւ գոնե կիմանան, թե ինչ բարդացումներ կարող են լինել, եթե պրոցեդուրաները պատշաճ չեն կատարվում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular