ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Կոշում դանակահարել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի 38–ամյա ծառայողին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապրաստվում երեկ՝ հունվար 9-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած դանակահարության փաստով: Ժամը 22:50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կրծքավանդակի առաջնային մակերեսի աջ կեսի ծակած-կտրած վերք, հեմոպնևմաթորաքս հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոշ գյուղի բնակիչ, 38-ամյա Արմեն Պ.-ն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է տանը՝ վայր ընկնելու հետևանքով: Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Աշտարակի ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ պարզել են, որ վիրավորի հայտնածը «հեքիաթ է»:

Նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում իրենց գյուղի 2-րդ փողոցի իր տանը վիճաբանություն է տեղի ունեցել Արմեն Պ.-ի և նույն գյուղի բնակիչ, 28-ամյա Վահե Ա.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Արմեն Պ.-ին: Աշտարակի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում այսօր՝ հունվարի 10-ին, կասկածյալ Վահե Ա.-ն ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին: Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Արմեն Պ.-ն աշխատում է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular