ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանությունը ներկայացրել է Ամանորին ուժեղացված ծառայության արդյունքները

ՎԻԴԵՈ

Դեկտեմբերի 21-ից ոստիկանությունն անցավ ուժեղացված ծառայության։ Նպատակը նախատոնական ու տոնական օրերին քաղաքացիների եւ զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելն էր։

Նախատոնական օրերին ոստիկանության պարեկապահակետային ծառայողները, ճանապարհային ոստիկանները, ոստիկանության զորքերի ծառայողներն ու քրեական հետախույզները ուժեղացված ծառայության շրջանակներում մարդաշատ վայրերում, առեւտրի կենտրոններում, շուկաներում ու հարակից վայրերում էին։

Տոնական օրերին, մասնավորապես Ամանորի գիշերը, ինչպես սպասվում էր, մեծ թվով զբոսաշրջիկներ ու քաղաքացիներ Հանրապետության հրապարակում էին։ Ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումների ծառայողները հրապարակում, հարակից փողոցներում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Եվ ուրախությամբ կարող ենք փաստել, որ տոնական միջոցառման ընթացքում որեւէ լուրջ միջադեպ կամ պատահար տեղի չունեցավ։

Հասարակական կարգի եւ քաղաքացիների անվտանգության պահպանմանը ոստիկանության պարեկապահակետային ծառայողներից զատ, ներգրավված էին նաեւ ոստիկանության զորքերի, կրթահամալիրի եւ այլ ստորաբաժանումների ծառայողներ։ Հատուկ ծառայություն իրականացրին նաեւ ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցները։

Այս օրերին ծանրաբեռնված էր նաեւ ճանապարհային ոստիկանների աշխատանքը։ Մայրաքաղաքում եւ մարզերում ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին բազմաթիվ օրինախախտ վարորդների։ Հատուկ ուշադրության կենտրոնում էին ոչ սթափ վիճակում գտնվող, արագությունը գերազանցող եւ երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորող վարորդները։ Հայտնաբերված բոլոր օրինախախտները ենթարկվեցին վարչական պատասխանատվության, որոշ դեպքերում էլ մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին ոստիկանության ծառայողները, մասնավորապես՝ քրեական հետախույզները, բացահայտեցին սպանության, ավազակային հարձակման, մարմնական վնասվածքների, ծեծի, նաեւ լռության կանոնների խախտման դեպքեր։

Ուժեղացված ծառայության ավարտից հետո էլ ոստիկանությունը շարունակելու է ողջ ծավալով իրականացնել օրենքով սաhմանված բոլոր գործառույթները՝ հասարակության ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular