ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է վարկային պատմությունը և ի՞նչ է անհրաժեշտ իմանալ վարկ վերցնելուց առաջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարկային պատմությունը ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար նորացվում է ինչպես վարկ տրամադրված առանձին վարկատուների, այնպես էլ Կենտրոնական բանկի Վարկային ռեգիստրի և ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից:

Վարկ վերցնել նշանակում է պարտքով գումար վերցնել բանկից, վարկային կազմակերպությունից կամ գրավատնից:Վարկը հնարավորություն է տալիս առանց խնայողություն անելու գնել ապրանք կամ հոգալ այլ ծախսեր: Վարկը օգնում է Ձեզ բաշխել մեծ ծախսերը ժամանակի մեջ: Իհարկե, հրապուրիչ է, որ վարկի միջոցով հնարավոր է ապրանք գնել և դրա համար վճարել ավելի ուշ, սակայն վարկ վերցնելիս պետք չէ կատարել հապճեպ որոշումներ, քանի որ իրականում վարկ վերցնելը իր մեջ կարող է ռիսկ պարունակել:

Եթե, օրինակ, Դուք վերցրել եք բազմաթիվ վարկեր, ապա աշխատանքի կորստի կամ ֆինանսական դժվարությունների առկայության դեպքում չեք կարողանա մարել բոլոր պարտքերը, իսկ վարկի մարման համար պատասխանատու եք գրավով և անձնական գույքով:

Հիշեք նաև, որ ապրանքը կարող է թանկ նստել, քանի որ վարկի սկզբնական գումարից բացի դուք պետք է վճարեք նաև տոկոսագումարներ և այլ լրացուցիչ վճարներ: Այդ իսկ պատճառով վարկ վերցնելուց առաջ անհրաժեշտ է իմանալ որոշ կանոններ ճիշտ որոշումներ կայացնելու նպատակով:

Հստակ ձևակերպեք, թե ինչի համար եք ցանկանում վարկ վերցնել և որքան գումար է անհրաժեշտ: Իրականացրեք բյուջեի (եկամուտների և ծախսերի) պլանավորում` սահմանելու այն առավելագույն գումարը, որ ամեն ամիս պատրաստ եք տրամադրել վարկի մարմանը: Ամսական բյուջեից հանեք ընթացիկ ծախսերը: Չմոռանաք վերցրած գումարի դիմաց վճարվելիք տոկոսների մասին:

Մի՛ մոռացեք, որ ընթացիկ ծախսերին կարող են գումարվել նաև այլ անձնական չնախատեսված ծախսեր, ինչպիսիք են, օրինակ՝ բժշկական, ավտոմեքենայի վերանորոգման և այլ ծախսեր:

Ընդունված է, որ վարկի և տոկոսավճարների ամսական մարման մեծությունը չպետք է գերազանցի ձեր ամսական եկամտի 30-40%: Ելնելով վերլուծությունից՝ որոշեք, թե ինչ մեծության և ինչ ժամկետով վարկ դուք կարող եք վերցնել: Երբ արդեն հասկացել եք, թե ինչ վարկ է անհրաժեշտ, ապա մի՛ հրապուրվեք և մի՛ վերցրեք անհրաժեշտ գումարից ավելի գումար:


Վարկ վերցնելուց հետո իրականացրեք վարկի գումարի և տոկոսների մարումները առանց ուշացումների` վարկային պայմանագրում նշված ժամկետներին համապատասխան: Մարումները ժամկետին կատարելու դեպքում զերծ կմնաք տույժեր և տուգանքներ վճարելուց հիմք կդնեք դրական վարկային պատմության ձևավորմանը և կավելացնեք հետագայում վարկ վերցնելու հնարավորությունները:

Եթե դուք ունեք այլ հարցեր, ապա տվեք բոլոր հարցերը վարկատու կազմակերպությանը: Վերջինս պարտավոր է տրամադրել հուզող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն:

Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular