«ԳԱԶել»-ը տեղից շարժվել է. վարորդը փորձել է կանգնեցնել, ոտքը մնացել է անիվի տակ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱրարատի մարզի Զանգակատուն գյուղի հատվածում, սեպտեմբերի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, կայանված «ԳԱԶել» մակնիշի, առանց վարորդի ավտոմեքենան տեղաշարժվել է տեղից եւ երբ վարորդը փորձել է կանգնեցնել այն, ոտքը մնացել է ավտոմեքենայի անիվի տակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից 1or.am-ին հայտնում են, որ տեղի ունեցածի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: