ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնացի ռազմական վերլուծաբանը Միկոյանի եւ Գուրեւիչի ՄիԳ-25-ը «արագության արքա» է անվանել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ճապոնացի ռազմական վերլուծաբան Մորի Կենտարոն կիսվել է ՄիԳ-25 կործանիչի մասին իր տպավորություններով՝ նշելով, որ այն «աշխարհում ամենաարագն է», հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: 

Հոդվածում նշվում է, որ ՄիԳ-25-ն աշխարհում «համար մեկն է»: 1962 թվականին այն համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ հասնելով 2981,5 կմ միջին ժամային արագության 500 կիլոմետրանոց երթուղում 80 կմ շառավղով: Մինչ այդ նման ռեկորդ չի սահմանվել:

Նշվում է, որ ՄիԳ-25-ը ստեղծվել է Խորհրդային միությունում 1960-ական թվականներին ԱՄՆ-ում ստեղծված այսպես կոչված «3Մ դասի» ռազմական ինքնաթիռներին հակազդելու համար: Դրանց են դասվում А-12 (SR-71 Blackbird) հետախույզ ինքնաթիռն ու ХВ-70 ռազմավարական ռմբակոծիչը:

Հեղինակը նշում է, որ կործանիչի ստեղծողներին հաջողվել է լուծել արագություն հավաքելու ժամանակ չափազանց բարձր ջերմաստիճանի խնդիրը: Դրա համար ստեղծվել են հատուկ պողպատե համաձուլվածքներ:

Հիշեցնենք, որ խորհրդային արտադրության ամենահայտնի կործանիչի կոնստրուկտորներն են Արտեմ Միկոյանն ու Միխայիլ Գուրեւիչը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular