ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության նախարարը պարտավոր է պահպանել կոռեկտություն ԶԼՄ-ների հանդեպ․ «Մեդիա պաշտպան»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարտավոր է կոռեկտություն պահպանել լրատվամիջոցների հանդեպ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

«ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում անդրադարձել է հունվարի 6-ին ARMNEWS հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Առողջապահություն 2019» տեսանյութին՝ ներկայացրած փաստական տվյալներին հակադարձելով թեմայի հետ որևէ առնչություն չունեցող շահարկումներով:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ Առողջապահության նախարարին մնալ քաղաքական ու մասնագիտական կոռեկտության սահմաններում և զերծ մնալ լրատվամիջոցների հետ հոխորտանքների լեզվով շփվելու արատավոր գործելաոճից: ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ հրապարակված տեղեկատվության կամ կարծիքի մասով, պետական պաշտոնյան կարող է լրատվամիջոցներից հերքում պահանջել կամ հրապարակված նյութի մասով սեփական տեսակետը ներկայացնել:

Արդյունքի չհասնելու դեպքում, նախարարը կարող է դատական ճանապարհով հասնել հերքմանը կամ սեփական տեսակետի ներկայացմանը: Մինչդեռ, նախարար Թորոսյանն ընտրել է լրատվամիջոցների հետ հարաբերվելու անընդունելի գործելաոճ՝ ըստ էության փորձելով լրատվամիջոցի հնչեցրած փաստական տվյալներից և տեսակետներից հանրային ուշադրությունը շեղել դեպի թեմայի հետ որևէ առնչություն չունեցող խոսակցությունների դաշտ: Եթե Առողջապահության նախարարը լրատվամիջոցի ներկայացրած փաստական տվյալների մասին ասելիք չունի, ապա կարող է առանց վարանելու հայտարարել, որ ստիպված է շեղել հանրային ուշադրությունը, որովհետև հերքելու կամ հակադարձելու նյութ ուղղակի չունի կամ չի տիրապետում իրավիճակին:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև կոչ է անում ARMNEWS հեռուստաընկերությանը չտրվել նախարար Թորոսյանի թեմայի հետ կապ չունեցող սադրանքներին և շարունակել հանրային կարևորություն ունեցող հարցերի լուսաբանումը պահպանելով բազմակողմանիության և անաչառության սկզբունքը: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, օգտագործելով ՀՀ օրենսդրությունից և ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորվածություններից բխող ողջ գործիքակազմը, պաշտպանելու է Հայաստանում լրատվամիջոցների ազատ, անխափան և անկաշկանդ գործելու իրավունքը: Հետևելով դեպքերի զարգացմանը` անհրաժեշտության դեպքում «Մեդիա պաշտպանը» կդիմի նաև միջազգային լրատվական համայնքին և շահագրգիռ միջազգային կառույցներին»,-ասված է հայտարարությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular