ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիմեցի քաղաքապետարան, որից հետո շատ զարմացա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մոտ մի երկու ամիս առաջ մի խնդիր ունեցա՝ Parking City ընկերությունը տուգանել էր ինձ 5000 դրամ: Տուգանքը պարտաճանաչ վճարել էի, բայց բանկի աշխատակցի մեղավորությամբ այն ճիշտ չէր մուտքագրվել և մեկ ամիս անց քաղաքապետարանը դիմել էր ԴԱՀԿ-ին և վերջիններս հաշիվներս սառացրել էին՝ 7500 դրամի չափով: Դրա մասին իմանալուց հետո Երևանի քաղաքապետարանում դիմում գրեցի, ներկայացրեցի վճարած կտրոնս ու մի քանի օր հետո հաշիվներս պետք է բացվեր: Սակայն հաշիվներս բացվեց 5000 դրամի չափով, իսկ մնացած 2500 դրամը, որը ԴԱՀԿ-ի աշխատանքի վարձն է ստացվեց, որ ես պետքա վճարեմ: Ես, որ պարտաճանաչ վճարել եմ իմ կատարած խախտումի համար, պետք է մի հատ էլ բանկի պատճառով վճարում անեի: Հրաժարվեցի այդ գումարը վճարեմ, ԴԱՀԿ-ի աշխատակիցը խորհուրդ տվեց դիմեմ քաղաքապետարան, քանի որ իմ դեմ բողոքը ներկայացրել էին իրենք:
Ճիշտն ասած ժամանակ չէի ունենում քաղաքապետարան դիմելու համար, մտածում էի ավելորդ քաշքշուքի մեջ եմ ընկնելու գործերս մնալու են և այլն: Մոտ մեկ ամիս առաջ հաշվեհամարներս ինձ պետք եկան ու որոշեցի զբաղվել այդ հարցով: Դիմեցի քաղաքապետարան, որից հետո շատ զարմացա: Նախ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ՝ Զավենը և Տիրանը, ազգանունները չեմ հիշեմ, թող ներող լինեն, կապնվեցին ինձ հետ: Առաց ժամանակս վատնելու, հեռախոսով մի քանի անգամ զրուցեցիք և քննարկեցինք խնդիրը: Այսօր զանգ ստացա քաղապետարանից և աշխատակիցը հայտնեց, որ իրենք դիմել են ԴԱՀԿ և հաշիվներս արդեն բաց են, այդ խնդիրն էլ լուծված է, քաղաքապետարանի աշխատակիցն էլ խնդրեց իր համարը գրանցեմ մոտս և եթե մի բան այնպես եղած չլինի իրեն տեղյակ պահեմ: Ես քաշքշուկների մեջ չընկա, հաշիվներս բացվեցին ու իմացա, որ այդ կառույցում աշխատում են իրոք նորմալ ու գրագետ մարդիկ, որ պատրաստ են լսեն խնդիրդ ու հարկ եղած դեպքում էլ ընդառաջեն: Եվ քանի որ մենք վատը միշտ բարձրաձայնում ենք, ուրեմն պարտավոր ենք նաև լավի մասին խոսենք, որպեսզի մյուս աշխատակիցների համար օրինակ լինի:

Այս ամենը գրում եմ նաև նրա համար, որ բոլորս հասկանանք, որ տանը նստած բողոքելով ոչինչ չի փոխվելու: Քեզ հուզող հարցերի կամ խնդիրների լուծման համար ուղղակի պետք է զբաղվես այդ հարցով, պետք է ուշադիր լինես, որ ամեն բան ճիշտ կատարվի ու կտեսնենք, որ գնալով մեր խնդիրները պակասում են: Խնդիրը չի լուծվում գումարը վճարելով, ես էլ կարող էի վճարեի այդ 2500 դրամը ու 3 ամիս առաջ հաշիվներս բացեի, բայց մենք պետք է փորձենք իրար օգնելով այդ հարցերը վերացնենք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular