ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Exclusive․ «2020թ․-ից ուզում եմ խաղաղություն, առողջություն, բարօրություն, բարություն...»․ Արթուր Աբրահամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հարցազրույցը Past.am-ին

-Հայ ժողովրդին բազմաթիվ անգամ հպարտության զգացում պարգևած Արթուր Աբրահամը ի՞նչ կարևոր իրադարձություն ապրեց 2019թ –ին:

-Երբ ինձ հարազատ ու սիրելի մարդիկ առողջ են և անհոգ, ես համարում եմ, որ տարին ինձ համար հաջողված էր:

-Գերմանիայի քաղաքացի Արթուր Աբրահամը ի՞նչ հաճախականությամբ է լինում հայրենիքում և հիմնականում ի՞նչ նպատակներով:

-Բայց ես նախ և առաջ ՀՀ քաղաքացի եմ... Հաճախ եմ լինում Հայաստանում, իմ հայրենիքն է, այստեղ իմ մանկություննէ, իմ բարեկամներն ու ընկերներն են...

-Երևանում ընդհանուր առմամբ մարզաշխարհն առաջընթացի քայլեր ո՞ւնի:

-Իհարկե, ես տարեցտարի նկատում եմ առաջընթաց, դրական փոփոխություններ, մարդիկ հակված են սպորտի, նույնիսկ եթե չեն զբաղվում պրոֆեսիոնալ մարզաձևերով, ամեն դեպքում, առողջության համար գնում են մարզասրահ, լողավազան... Պրոֆեսիոնալ մարզաձևերի առաջընթացք էլ է ակնհայտ, կարծում եմ՝ամեն ինչ ճիշտ ուղու վրա է:

-Պրոֆեսիոնալ բոքսը հիմա կարիք ունի ձեզ նման հայ երիտասարդ նոր անուններիձեզ հաջորդող տեսնո՞ւմ եք:

-Իհարկե: Հայերն ուժեղ են, մենք ունենք լավ, աշխատասեր, նպատակասլաց բռնցքամարտիկներ, որոնք խոստումնալից ապագա ունեն:

-Աշխարհահռչակ մարզիկը ընտանիքո՞ւմ է երջանիկ վայրկյաններ վայելում, թե՞ ռինգում հերթական մրցակցին նոկաուտի ենթարկելուց հետո:

-Ե՛վ ընտանիքում, և՛ռինգում:

-Ձեզ հաջորդ տարի ե՞րբ կրկին կտեսնենք հաղթանակի համար պայքարելիս:

-Դրա վերաբերյալ դեռ ոչինչ ասել չեմ կարող:

-Ձեր տղայի մեջ տեսնո՞ւմ եքմարզիկ ԱրթուրԱբրահամի կարիերան շարունակողին:

-Որդիս ընդհանուր առմամբ մարզասեր է, սիրում է բռնցքամարտ, ֆուտբոլ, բայց դեռ հստակ չեմ կարող ասել՝կզբաղվի՞ բոքսով, թե՞ ոչ:

 -Ամանորը որտեղ եք դիմավորելու և 2020թ-ից ի՞նչ եք ուզելու:

-Բեռլինում, Աբրահամյանների գերդաստանով: 2020-ից ուզում եմ խաղաղութուն, առողջություն, բարօրություն, բարություն: Անձամբ ինձ համար՝ թող շուրջս բոլորն առողջ լինեն, մնացածը կարող եմ ստեղծել:  

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular