ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ափսոսում եմ, բայց շատ վաղ սկսեցի չհավատալ Ձմեռ պապին. Քրիստինա Սուքիասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past․am -ի հյուրը հեռուստահաղորդավարուհի Քրիստինա Սուքիասյանն է, ով 2003 թվականից աշխատում է հեռուստատեսության բնագավառում՝ նախ լրագրող, հետո նաև մեկնաբան, եղել է նաև «Էպիկենտրոնի» գլխավոր խմբագիր, հիմա հաղորդավարուհին աշխատում է , որպեսզի հանրությանը լավատեսական և դրական էմոցիաներով լեցուն լրահոս ներկայացնի:

 

-Փոքր տարիքում հավատու՞մ էիք ձմեռ պապի գոյությանը:

- Ափսոսում եմ, բայց շատ վաղ սկսեցի չհավատալ Ձմեռ Պապին, թեև ավելի հասուն տարիքում կրկին փորձում եմ հավատալ նրան՝պարտադիր չի, որ Ձմեռ Պապին մենք անպայման պատկերացնենք սպիտակամորուս ու կարմիր կամ կապույտ հանդերձանքով:

Նա յուրաքանչյուրիս մտքում ու գիտակցության մեջ տարբեր պատկեր ու իմաստ ունի:Այնպես որ ցանկալի է, որ նրա կերպարը՝ ամենափոքրիկ մարդուկից մինչև խոր ծերություն, վառ լինի:

-  Մանկության տարիներին ամանորին ստացած , ի՞նչ նվերով եք ուրախացել:

  -Քանի որ տարեդարձս Ամանորի նախաշեմին է, սովորաբար նրանք միախառնված են լինում: Բայց ամենատպավորիչը բնական եղևնիներն էին լինում՝ իրենց անուշ բույրով, որ պապս ուղարկում էր Նոր տարուն:Եղևնիների, տոնածառների հանդեպ, առհասարակ, թուլթություն ունեմ:Տպավորվել է մեեեեեեեծ արջը, որ հորս հետ չէինք կարողանում տուն մտցնել հերթական ամանորյա գնումներից հետո:

Մինչև հիմա էլ մի փոքր քմահաճ եմ, և հայրս հենց ինձ հետ էր անում Նոր տարվա գնումները՝ հետևաբար նաև տոնածառն ու ամանորյա նվերները, և ամենատպավորիչը ճերմակակապույտ արջն էր, որին շաաաատ երկար տարիներ պահում էի, հետո նվիրեցի զարմիկներիս:

- Հյուր գնալ եք սիրում , թե ե՞րբ ընդունում եք նրանց:

 -Առհասարակ հյուր գնալ քիչ է ստացվում, ավելի շատ ընդունել եմ սիրում: Մշտապես աշխատանքս այնպիսին է եղել, որ թույլ չի տվել տանը շատ լինել:

Եվ տոնական այդ օրերն առիթ են, որպեսզի ինքս շատ սիրով հյուրընկալեմ, հյուրասիրեմ իմ պատրաստած քաղցրավենիքները, որոնք նաև իմ թուլությունն են:Հաճույքով եմ սպասում ու դիմավորում ընկերներիս, բարեկամներիս, բոլոր հյուրերին:

-  Այս օրերին ու՞մ համար եք առաջին նվերը գնել:

-Առաջին նվերը փոքրիկներինն է լինում, առաջին հերթին քույրիկիս բալիկներինն է՝ Լիայինն ու Գոռինը:Առհասարակ իմ համար Նոր տարու խորհուրդը հենց նվերներն են, որոնք սիրում եմ խնամքով ընտրել:

Պարզապես նվիրել չեմ սիրում:Պետք է սիրով գնել, ընտրել, որ հենց նրա համար լինի:Եվ այդ գնումների մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվում տոնածառին, ամանորյա աքսեսուրաներին:Փոքրիկ երեխայի նման հրճվում եմ տոնածառով:

-Ամանորի գիշերը զանգի ղողանջների հետ երազանք կպահե՞ք:

-Գիտեք, իսկապես այդ գիշերը խորհրդավոր է, ամենաշատն ես սկսում հավատալ ինքդ քեզ, ներքին ձայնիդ, Բարձրյալին:Երազանքներ գուցե չեն լինում, այլ ցանկություններ, նպատակներ, որ ցանկանում ես կատարված տեսնել հարազատներիդ, մտերիմներիդ ու քո համար:Վստահ եմ, բոլորիս ցանկությունները, մտքերը, ապրումները միմիայն բարի են լինում, իսկ բարին չի կարող չկատարվել….

 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular