ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան

ԻՐԱՎՈՒՆՔ

2008թ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու և դրանցով դատապարտված անձանց արդարացնելու ևս երկու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան: Այս մասին   հայտում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել  Արմեն Ավագյանի և Դավիթ Աղայանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:

 2008թ. դատավճռիռներով Ա. Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ փոփոխվել է և նշանակված պատիժը պայամանականորեն չի կիրառվել: Վերջինիս մեղավոր է ճանաչվել «Ազատության» հրապարակում մի խումբ այլ անձանց հետ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:

Իսկ Դ. Աղայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատապարտվելով 5 տարի ժամկետով ազատազրկման։ Դատավճիռը նրա կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն բողոքը մերժվել է և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ։ Դատարանները հաստատված են համարել, որ 2008թ. մարտի մեկին Դավիթ Աղայանը Գրիգոր Լուսավորիչ պողոտայում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն է կիրառել՝ նրանցից մեկից խլած վահանով հարվածել է ոստիկաններին և հայհոյանքներ, սպառնալիքներ տվել։

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված՝ 2008թ. կայացած նախագահական ընտրություններին նախորդած և հաջորդած ժամանակահատվածում կատարված իրադարձությունների մասնակիցների վերաբերյալ դատավճիռների, քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործերով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը անօրինական և չհիմնավորված են և խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտել են ամբաստանյալների պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները:

Մասնավորապես՝ Ա. Ավագյանի վերաբերյալ գործով մեղադրանքը եղել է անորոշ, զուրկ կոնկրետ հանցավոր արարքների նկարագրություններից, պարզ չէ՝ ով կամ ովքեր են իշխանության ներկայացուցիչ հանդիսացել, տուժող ճանաչված անձինք չեն եղել: Դատարանն առանց որևէ պատճառաբանության մերժել է  դեպքին ականատես անձանց դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու պաշտպանության կողմի միջնորդությունը՝ մեղադրական դատավճռի հիմքում դնելով բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները:

Դ. Աղայանի վերաբերյալ գործով առկա փաստական հանգամանքները գնահատելով նեպետական նախադեպային իրավունքի, «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների լույսի ներքո, պարզվել է, որ դատարանները Դ․Աղայանի մեղադրանքը հիմնավորելիս առավելապես հիմնվել են դեպքից տևական ժամանակ անց ոստիկանության աշխատակիցների իրարամերժ ցուցմունքների վրա, չեն ապահովվել արդար դատաքննության իրավունքի երաշխիքները, ծանրակշիռ դեր են հատկացրել ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին:

Մինչդեռ ըստ Եվրոպական դատարանի՝ «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով իրավական դիրքորոշման՝ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցնում են աշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին:

Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝  Արմեն Ավագյանի և Դավիթ Աղայանի վերաբերյալ դատական ակտերը բեկանելու, փոփոխելու, մեղսագրված արարքում նրանց անմեղությունը ճանաչելու  պահանջով»,- ասվում է հաղորդագրությունում:

 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular