ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արագածավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. բացահայտվել է չարաշահում սոցիալական ոլորտում

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է մարզի Արագածավան համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումների կատարումը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, մասնավորապես, պարզվել է, որ համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով պատշաճ կազմակերպած չլինելով տեղական հարկերի գանձումը, հարկերի հավաքագրման ցուցանիշներ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2018թ. ընթացքում իր 13 որոշումներով բյուջեում առկա հավաքագրված գումարներից համայնքի 339 բնակիչների հատկացրել է ընդհանուր 13.605.960 ՀՀ դրամ՝ որպես  հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման նպատակներով սոցիալական օգնություն: Այդ շրջանակներում սոցիալական օգնության անվան տակ համայնքի թվով 86 բնակիչների հատկացվել են համայնքի ավագանու որոշմամբ և օրենսդրությամբ սահմանված 50.000-ական դրամներից ավելի գումարներ՝ որն ընդհանուր կազմել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.5մլն ՀՀ դրամ: Այնուհետ  տրամադրված գումարները գանձվել են համայնքային բյուջե որպես համայնքի բնակիչների կողմից հարկային պարտավորությունների կատարում՝ հարկերի հավաքագրման բարձր ցուցանիշներ ներկայացնելու նպատակով:

Նշված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար Ա. Պ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես խափանման միջոց է ընտրվել  ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ:

Նկատի ունենալով, որ վեր հանված իրողությունները կարող են տարածական լինել՝ ընդգրկելով հանրապետության այլ համայնքներ ևս՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ նախարարության լիազորությունների շրջանակներում նման դեպքերը կանխելու և բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:

Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազական հսկողության գործառույթի շրջանակներում միջոցներ ձեռնարկել տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող կոռուպցիոն քրեական գործերի նախաքննության ընթացքում նմանատիպ սխեմաների հնարավոր առկայությունը ևս քննության առարկա դարձնելու ուղղությամբ:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular