Ի՞նչ արդյունքներով է տարին ամփոփում «Մուլտի Գրուպ» կոնցեռնը
ՎԻԴԵՈ2019 թվականի ընթացքում Գագիկ Ծառուկյանի հիմնադրած ‹‹Մուլտի գրուպ›› կոնցեռնն աչքի է ընկել ակտիվ գործունեությամբ, որը դրսևորվել է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում: Կոնցեռնը բացել է նոր ձեռնարկություններ, հզորացրել արդեն ունեցած հնարավորությունները և բազմաթիվ ներդրումներ արել տնտեսության մեջ: Արդյունաբերություն, բամբակագործություն, կերամիկա, տեքստիլ, շինարարություն, փոքր ու միջին բիզնես, ոսկու արտադրություն, զբոսաշրջություն, առևտուր, սպասարկում, ծառայություններ. ահա ‹‹Մուլտի գրուպի›› գործունեության շրջանակում ընդգրկված ոլորտների ոչ ամբողջական ցանկը, որը կոնցեռնը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել նաև հաջորդ տասնամյակում: