ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասիսում հասակակցին սպանած 17-ամյա տղան կալանավորվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարը, քննիչ Անդրեսյանը միջնորդություն էր ներկայացրել Արարաըի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Մասիս քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Սարգիս Գ.-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Թաթուլ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Սարգիս Գ-ն, ով մեղադրվում է հասակակից տղային առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ, կալանավորվել է։

Կայքի տեղեկություններով՝ նրան դատարանից տեղափոխել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (անչափահասների գաղութ):

Ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 23-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի ու քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել էին Մասիսում աղմկահարույց ու դաժան սպանություն կատարող կասկածյալին:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկաններն ու քննիչները եղել էին 2 տասնյակից ավելի հասցեներում, այդ թվում՝ Մասիսին հարակից գյուղերում ու շնորհիվ ճիշտ և օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների, ոստիկանության Մասիսի բաժին էին բերման ենթարկել կասկածյալ՝ Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Սարգիս Գ.-ին:

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանությունը տեղի էր ունեցել ժամը 17:30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում գտնվող թիվ 1 հիմնական դպրոցի ձախակողմյան հատվածին կից ԽՍՀՄ տարիներին կառուցված, սակայն այժմ չգործող գորգագործական ֆաբրիկայի տարածքում:

Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Կասկածյալ Սարգիս Գ.-ն ձերբակալվել էր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular