ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազալցակայաններում հիմնական խնդիրը պահանջների չհամապատասխանելն է․ Գեղամ Գեւորգյան

ՎԻԴԵՈ

Բենզալցակայանների հետ կապված խնդիրներ ունենք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

«Դրանց մի մասը օրենսդրությանը չի համպատասխանում, եւ այստեղ պետք է գլոբալ լուծում լինի մեր գործընկերների հետ։ Այսինքն՝ չափանիշներին համապատասխանեցնելը օրենսդրական կարգավորման դաշտ է, սակայն օրինակ՝ տեղադիրքը չի համապատասխանում, սանիտարական պայմանները։ Սա իհարկե ուղիղ չի ազդում մրցակցության վրա, բայց այս պահանջների պահպանումը մի ընկերության կողմից եւ մյուսի կողմից չպահպանումը բերում է անհավասար մրացակցության։ Հայտնաբերել ենք նաեւ մի շարք խնդիրներ թերլցումների հետ եւ որակի հետ, որոնց նաեւ ընթացք է տրվել։ Այս խնդիրները բուն մրցակցային չեն, դրա համար հայտնաբերելու դեպքում մենք փոխանցում ենք մեր գործընկերներին, Շուկայի վերահսկողության տեսչության հետ ակտիվ աշխատանք ենք կատարել։ Մյուս տարի համատարած ստուգումները կշարունակենք, որ բենզալցակայաններում բենզինի, դիզվառելիքի թերլցման դեպքերը կամ որակի խնդիրները վերջնականապես լուծվեն»,-նշեց նա։

Խորանարդ մետրից կիլոգրամով անցման ժամանակ մարժան մեծացել է, ինչն իրենց համար զարմանալի է, թե օրինակ ինչու են բացասական կամ զրոյական շահութաբերությամբ աշխատում, հնարավոր է ստվեր է եղել կամ գազ է թաքցվել  կամ  հաշվապահությունը իրական պատկերը ցույց չի տվել»։

Նա շեշտեց, որ որոշ ԱԳԼՃԿ-ներում մարդիկ գազն իրենց հաշվարկած ինքնարժեքից ավելի ցածր են վաճառում, քան պետք է: Հարցին, թե միգուցե գազալցակայանները դեմպինգի են դիմում, Գեղամ Գեւորգյանը նշեց, որ նրանք փոքր ընկերություններ են, եւ դեմպինգի գնալն իրենց դեպքում իմաստ չի ունենա: Գեղամ Գեւորգյանը ասաց, որ հանձնաժողովը շարունակելու է հետեւել այս միտումին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular