ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապանում 26-ամյա երիտասարդի սպանության փաստով մեղադրանք է առաջադրվել վեց անձի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ նոյեմբերի 27-ին Կապանում 26-ամյա երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով կատարված սպանության, չորս անձի՝ հանցագործությունը պարտակելու, ևս մեկին՝ առանձնապես ծանր հանցագործության հետքերը պարտակելու դրդչության համար:

2019թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային շրջանի պատռած վերք արյունազեղում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ Ռոբերտ Հայրումյանը՝ ծնված 1993 թվականին։

Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության և Ոստիկանության կապանի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի, ինչպես նաև երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Կապան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988 թվականին:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 31-ամյա տղամարդը 2019թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող ակումբի սրահում, ապա նաև՝ բակում վիճաբանել է Ռ.Հայրումյանի հետ, որի ժամանակ, իր սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու, ինքնահաստատվելու ձգտումներով թելադրված խուլիգանական դրդումներով, դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին ու մարմնի՝ կենսական նշանակություն ունեցող այլ մասերին և օրգանների շրջաններին՝ պատճառելով   ծակած-կտրած վնասվածքներ, ինչի արդյունքում օրեր անց՝ դեկտեմբերի 3-ին, երիտասարդը մահացել է հիվանդանոցում՝ գիտակցության չգալով:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ երիտասարդի մահվան պատճառ է հանդիսացել գանգի և գլխուղեղի թափանցող վնասման հետևանքով առաջացած գլխուղեղի այտուցը:

Իրականացված քննչական ու դատավարական այլ գործողությունների և ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ Կապան քաղաքի մի խումբ բնակիչների կողմից, այլ անձանց դրդչությամբ, առանձնապես ծանր հանցագործության հետքերն առերևույթ պարտակելու վերաբերյալ, այն է՝ տաք ջրով, կտորներով, ավելով մաքրվել և հնարավորինս ոչնչացվել են դեպքի վայր հանդիսացած ակումբի տարածքում առկա արնանման հետքերը, ինչպես նաև՝ ջնջելու միջոցով ոչնչացվել են դեպքի հանգամանքները պատկերող տեսագրությունները:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, դրանց քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular