ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը բացառիկ շանս ուներ, որն արդեն կորցրել է.Լեւոն Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրում տեղի ունեցածը միանշանակ իշխանափոխություն էր։ Այս մասին  ասել է 168.аm-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե երկրում տեղի ունեցածն իր համար հեղափոխությո՞ւն էր, թե՞ իշխանափոխություն։

Նրա խոսքով՝ մարդկանց մոտ կար փոփոխության պահանջ, հետո նաեւ խոստումների կատարման սպասում. «Գրեթե ամեն օր համացանցը հեղեղվում է նյութերով, թե ինչ են խոստացել ու ինչ կա փաստացի։ Այդ խոստումները, որ եղան, հիմա հասկանում ենք, որ սուտ էին, պազապես մարդիկ իրենց նպատակին հասնելու համար խաբեցին ժողովրդին եւ դա առավել քան ապացուցված է։ Թե դատական ոլորտը, թե տնտեսական, թե արտաքին քաղաքականության հետ կապված։ մարդիկ մեկ օրվա մեջ իրենց հայացքներն արմատապես  փոխեցին»։

Լեւոն Քոչարյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Միլանում հնչեցրած հայտարարությանը. «Վարչապետը հայտարարեց՝ 1996 թվականից բոլոր ղեկավարները չարիք են։ Այսինքն, եթե չարիք էր՝ դու 2008–ին եկել էիր ուզում էիր չարիքին նախագահ դարձնե՞լ։  Ինչի՞ համար։ Հայտարարում է Արցախը Հայաստան է եւ վերջ, մինչեւ հիմա այդ ասածի տակից չեն կարողանում դուրս գալ։ Նա փաստորեն 2008–ին ուզում էր մի մարդու դարձնել նախագահ, որը բոլորս գիտենք ինչ դիրքորոշում ուներ նույն Արցախի հետ կապված ու հիմա հայտարարում է ուրիշ բաներ։ Այնքան հակասություններ կան, այսինքն՝ դու ե՞րբ էիր ճիշտ այն ժամանակ, թե՞ հիմա»։

Լեւոն Քոչարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը բացառիկ շանս ուներ, որն արդեն կորցրել է. «Մտածում էիր՝ կարող է այս մարդիկ իրոք ուզում են ինչ-որ լավ բան արած լինեն, համախմբեն ազգը ինչ-որ նպատակի շուրջ, բոլորի ներուժը ներդնեն երկրի զարգացման ուղղությամբ… Ինձ թվում է այդ բացառիկ շանսն ինքը կորցրել է: Մի կողմից կար այն մտածմունքը, որ գուցե այն մարդը չէ, ինչպես որ իրեն գիտեինք, նկատի ունենալով նրա հետ կապված մեր փորձը, իր գործելաոճը, մեր մասին այդ ամբողջ կեղտը, բայց տեսանք, որ չէ, ներքին այդ բարդույթները, հիվանդագին այդ մոլուցքը մեզ հետ կապված, տեսանք, որ նա չկարողացավ ձերբազատվել այդ ամենից»։

Երկրորդ նախագահի որդու խոսքով՝ «Մարտի 1» –ի գործի հետ կապված, իրենց տարբեր խողովակներով փոխանցել են, որպեսզի Հայաստան չգան, այլապես կձերբակալեն։

«Ես  հորս հետ դրսում հանգստանում էի եւ տարբեր խողովակներով հասկացնում էին, որ պետք չէ հետ գալ, հասկացնում էին, որ գա՝ միանշանակ կբռնեն, կձերբակալեն, մենք էլ ասում էինք՝ խնդրեմ»,– ասել է Լեւոն  Քոչարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular