ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչ ամանոր Էջմիածին քաղաքում կգործի երկրորդ «Խելացի կանգառը»

ՎԻԴԵՈ

Դեկտեբերի 28-ին Էջմիածնում կբացվի Հայաստանի երկրորդ «Խելացի կանգառը»: Այն իր մեջ ամբողջացնում է ժամանակակից կանգառին բնորոշ բոլոր կարևոր գործառույթները՝ անվճար wi-fi, քաղաքային երթուղու ցուցատախտակ, սմարթ վահանակ՝ հանրային նշանակության վայրերով՝ թանգարաններ, հիվանդանոցներ, դեղատներ, բանկեր և ոչ միայն:

Նոր կանգառում կա ինչպես բացօթյա, այնպես էլ փակ հատված, որը հարմարեցված է տարվա ցանկացած եղանակին տրանսպորտից օգտվողի սպասելաժամանակը անվտանգ և ապահով դարձնելու համար: Կանգառի փակ հատվածը ջեռուցվում է և հովացվում. ներսում կան սուրճի և քաղցրավենիքի վենդորային սարքեր, վճարային տերմինալ, սմարթֆոնների լիցքավորիչ:

Ինչպես առաջին «Խելացի կագառում», այնպես էլ նոր բացվող երկրորդում հատուկ ուշադրություն է դարձված աղբի տեսակավորմանը. առանձնացված են պլաստիկի, երկաթի, ապակու և թղթի համար հատուկ աղբամաններ:

Հավատարիմ մնալով բնության պահպանության հանդեպ ի սկզբանե որդեգրված մեր քաղաքականությանը և անշեղորեն հետևելով կանգառաշինության գործում ոչ մի ծառ չհատելու մեր սկզբունքին՝ այս անգամ ընկերությունը փոքր ինչ փոխել է ի սկզբանե մտածած կոնցեպտը ու նոր «Խելացի կանգառը» կառուցել ծառի շուրջ:

Նոր «Խելացի կանգառի» բացման արարողությանը ներկա կգտնվի Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ներկա կլինեն նաև տեղական ինքնակառավարման մարմնի, քաղաքի բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, Էջմիածնի բնակիչներ:  Բացման արարողությունից անմիջապես հետո կանգառը կհանձնվի շահագործման:




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular