Բրեդ Փիթին մեղադրում են երեխաների հետ դաժան վերաբերմունքի մեջ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱնջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծությունը սկսում է նոր սկանդալային մանրամասնր բացահայտել։ Հայտնի է դարձել, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը գործ է հարուցել Փիթի նկատմամբ, ով մեղադրվում է երեխաների հետ դաժան վերաբերմունքի մեջ։ Ըստ երևույթին, ամուսնալուծության պատճառ է դարձել այն, որ դերասանը ֆիզիկական բռնություն է կիրառել իրենց երեխաների նկատմամբ։
Ըստ աղբյուրների, վերջին միջադեպը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, երբ Անջելինան և Բրեդը ուղևորվում էին մասնավոր ինքնաթիռով։ Բրեդը տրամադրություն չի ունեցել և ինչ-որ բանի համար զայրացել է երեխաների վրա։ Ականատեսները պնդում են, որ Փիթը բղավել է իր աղջիկների և տղաների վրա և անգամ ֆիզիկական բռնության է դիմել։
Վայրէջքից հետո ևս Փիթը շարունակել է բարոյական և ֆիզիկական ճնշում գործադրել երեխաների վրա։
Հիշեցնենք, որ Անջելինան և Փիթը մեծացնում են 6 երեխաների։