Մահացած զինվորի հարազատները ճանապարհ փակեցին. նրանք նստել են Տիգրան Մեծի պողոտայում
ՎԻԴԵՈՄահացու հրազենային վիրավորում ստացած զինվոր Արթուր Աջամյանի հարազատները փակեցին Տիգրան Մեծ պողոտան։ Նշենք, որ պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել Արթուր Աջամյանը։
Արթուր Աջամյանի հարազատները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանց խոսքով՝ մահացած զինվորին սպանել են, սակայն օբյեկտիվ քննություն չի տարվում։
«Իր երեխան էլ քո երեխու հետ ծառայության մեջ է, թող տղամարդու նման հիմա ներկայանա։ Արյուն էլ թափվի այստեղ ես ուզում եմ մոտենալ իրեն ու խոսել։ Ներսում ասացին՝ խնդրում ենք գնացեք մենք ձեր գործին հետեւելու ենք։ Հացադուլ էլ կանեմ։ Եթե չտեսնեմ, ապա հրապարակում կկանգնեմ, բենզինը կլցնեմ իմ վրա ու կվառեմ ինձ։ Ու բոլորը պատասխան կտան երկրորդ զոհվածի համար»,- ասաց մահացած զինվորի մայրը։