ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նա աղջկա իմ իդեալն է, որի հետ ինձ լիարժեք եմ զգում». Բեն Ավետիսյանը՝ իր սիրելիի մասին

ՖՈՏՈ

«Նա աղջկա իմ իդեալն է, որի հետ ինձ լիարժեք եմ զգում»։ Դերասան Բեն Ավետիսյանի եւ դիմահարդար Դիանա Տոնոյանի հարաբերությունների մասին վաղուց են խոսում, սակայն զույգը երբեք պաշտոնապես ոչ հաստատել է, ոչ էլ` հերքել խոսակցությունները: Բայց օրերս Բենը որոշեց խախտել լռությունը` հրապարակելով իր և Դիանայի համատեղ լուսանկարները:

Դերասանն իր զգացմունքների մասին առաջին անգամ խոսել է News.am Style-ի հետ` պատմելով Դիանայի հանդեպ տածած գեղեցիկ սիրո, ժամանակավոր դժվարությունների, այժմ իրենց բաժանող հեռավորության եւ մեծ կարոտի մասին:

Զույգի սերը ծնվել է 3 տարի առաջ, երբ Դիանան եւ Բենը դարձան երգիչ Գեւորգ Սիրեկանյանի «Թող, որ դողամ» տեսահոլովակի հերոսները, որտեղ մարմնաորում են սիրահարների: Տեսահոլովակից հետո դերասանի երկրպագուները սկսեցին խոսել Բենի եւ Դիանայի` գեղեցիկ զույգ լինելու եւ հնարավոր սիրավեպի մասին, սակայն դերասանը նախընտրում էր մամուլից եւ հանրությունից հեռու պահել սիրելիին:

Բեն Ավետիսյան

«Երեւի յուրաքանչյուր լուրջ քայլ անելուց առաջ պետք է հասունանա այդ պահը, մանավանդ, երբ խոսքը հարաբերությունների մասին է: Ժամանակ պահանջվեց, մինչեւ գիտակցեցի այդ քայլն անել: Երբ սիրում ես ու համոզված ես, որ քեզ սիրում են, երբ համոզված ես, որ դա քո վերջնական ընտրությունն է, որը քեզ կուղեկցի ամբողջ կյանքում, ուրեմն` պետք չէ այլեւս սպասել»,-անդրադառնալով իր եւ սիրելիի լուսանկրի հանրայնացմանը, նշեց Բենը` խոստովանելով, որ այս 3 տարիների ընթացքում իրենց հարաբերություններում եղել են վեճեր եւ ժամանակավոր բաժանություններ, սակայն ամենակարեւորը միշտ հաղթել է:

«Ամենակարեւորը սերն է, որը միշտ մնացել է, եւ այն եղել է փոխադարձ: Դրա համար էլ ասում են` սերը միշտ հաղթում է: Փառք Աստծո` մեր դեպքում այդպես եղավ»:

Բեն Ավետիսյան

Դերասանը խոստովանեց` հաճախ տարաձայնությունները հենց իր սխալների պատճառով են եղել. «Բոլոր զույգերի մոտ էլ, վստահ եմ, լինում են նման բաներ, քանի որ երկու տարբեր մարդիկ ընտրություն են կատարում` ամենաբարդ ընտրությունը: Միանշանակ խնդիրներ լինում են, բայց դրանց լուծումները մեզ դարձնում են ավելի ուժեղ եւ հասուն»:

Երկրպագուհիների մեծ բանակ ունեցող դերասանը առանձնացրեց նաեւ այն հատկանիշները, որոնցով Դիանան իր համար տարբերվել է բոլոր աղջիկներից ու գրավել իրեն.

«Դիանան այն աղջիկն է, որին սիրում եմ, այն մարդը, որն ինձ միշտ հասկացել է, միշտ կողքիս է եղել` անկախ նրանից, թե կյանքի որ փուլում եմ եղել նրան հանդիպելուց հետո: Նա աղջկա իմ իդեալն է, որի մեջ ինքս ինձ եմ վերագտել, այն մարդն է, որի հետ ես ինձ լիարժեք եմ զգում` բարի, նուրբ, կանացի, խելացի, շատ գեղեցիկ մարդ, որի համար ես, իսկապես, պայքարել եմ եւ դա եղել է իմ կյանքի ամենակարեւոր ու հիանալի պայքարը»:

Բեն Ավետիսյան

Այժմ դերասանն ԱՄՆ-ում է: Բենն ասում է` հեռավորությունն իր հերթին ավելի է նպաստել իրենց զգացմունքների ամրապնդմանը.

«Հեռավոությունն ավելի է ամրացնում մեր հարաբերությունները, քանի որ մենք ունենք ամենակարեւորը` սեր, հարգանք, վստահություն: Իհարկե, կա դրա հակառակ կողմն էլ` կարոտը, որը ոչնչով չի լինում լրացնել: Աստված առաջ` շուտով էլ չի լինի հեռավորությունը… Սիրել նշանակում է ապրել. ես ապրում եմ լիարժեք»:

Դերասանի հրապարակման տակ արված մեկնաբանություններում շատերը ենթադրել են, որ Բենի քայլը նշանակում է, որ իր եւ Դիանայի հարսանիքը սարերի ետեւում չէ: Պատասխանելով շատերին հետաքրքրող հարցին` Բենը նշեց.

«Իհարկե, հարաբերությունների առողջ եւ բնականոն ընթացքը հարսանիքն է…Իմ կարծիքով` դա սկիզբն է երջանիկ կյանքի»:

Աղբյուր՝ style.news.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular