ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առավոտ». Որքա՞ն է կազմելու 2020-ին գազի սակագինը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ տարեկան ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ գազի սակագնի համար բանակցություններն ի՞նչ փուլում են, ի՞նչ միտումներ են կանխատեսում, ապրիլին գազի ի՞նչ սակագին կունենանք:

Նա պատասխանեց. «Կարծում եմ, այս փուլում դեռեւս վաղ է կանխատեսել, որ ապրիլից փոփոխություն կունենանք: Բայց թե ինչ տեսքով եւ ոնց, չեմ կարող որեւէ նոր բան ասել, ինչ գիտեք: Բանակցություններն ընթանում են եւ ավելի ակտիվ փուլ կմտնեն հունվար-փետրվար ամիսներին»: 

Հարցին՝ միջազգային շուկայի զարգացումներն ի՞նչ են ցույց տալիս՝ թանկացման միտում կա՞, թե՞ միգուցե էժանանա՝ Բաղրամյանը պատասխանեց. «Եկեք այդ հարցը թողնենք: Մեծապես կախված է, թե սահմանին ինչ կունենանք գինը, որը մոտակա ժամանակները՝ հունվար ամսվա մեջ պարզ կլինի»:

ՌԴ Օրենբուրգի մարզի հետ էր առաջ կապված ՀՀ-ում գազի սակագնի փոփոխությունը, սակայն հիմա այդ համաձայնագիրն այլեւս ուժի մեջ չէ ու չնայած Օրենբուրգում սակագինը բարձրացել է, դժվար է ասել՝ ՀՀ-ում կբարձրանա՞, թե՞ ոչ:

Պարոն Բաղրամյանը նաեւ ասաց, որ Իրանի հետ գազի բանակցությունները բավականին ակտիվ ընթանում են. «Իհարկե, իրանական կողմը բարդ բանակցող ընկերություն է: Այդ բանակցություններն այսօր ակտիվ ընթանում են ե՛ւ տարանցման մասով, ե՛ւ էլեկտրաէներգիայի, գազի փոխանակման պայմանագրով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular