ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա մարդ է, ով դրսից է ֆինանսավորվում, նաև հայտնի է որպես հակառուսական դեմք. Ղուկասյանը՝ Ստյոպա Սաֆարյանի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը և կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը լքել են Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովը:

Արման Ղուկասյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ իրենց որոշումը պայմանավորված է Ստյոպա Սաֆարյանի նշանակմամբ:

«Մենք լքել ենք Հանրային խորհուրդը՝ հաշվի առնելով պարոն Սաֆարյանի անձը, քանի որ նա չի կարող ներկայացնել  հասարակական կազմակերպությունների շահերը, քաղաքացիական հասարակության շահերը: Գաղտնիք չէ, որ նա ֆինանսավորվում է «Ժողովրդավարության աջակցման հիմնադրամ»-ի կողմից, որը ամերիկյան է: Ու առհասարակ, Սաֆարյանը հայտնի է որպես արևմտամետ հասարակական գործիչ, և այդպիսի մարդը չի կարող լինել ՀԽ ղեկավարը»,- նշեց նա:

Ղուկասյանի խոսքով՝  տարբեր փորձագիտական շրջանակների կողմից բազմիցս նշվել է, որ ՀԽ-ը դեռ կայացման փուլում է և բազմաթիվ անելիքներ ունի:

«Այս պարագայում նման մարդուն նշանակել կառույցի ղեկավար՝ հավասար է այդ կառույցը քաղաքականացնելուն, նեղ խմբերի շահերին ծառայեցնելուն, որը չի բխում քաղաքացիական հասարակության լայն շերտերի շահերից: Կարծում եմ՝ նման կառույցի ղեկավարը պետք է լինի հնարավորինս ոչ այդպիսի հայացքներով մարդ, ով ծառայում  և ֆինանսավորվում է օտարերկրյա հիմնադրամների կողմից»,-ընդգծեց նա:

Ղուկասյանը նշեց, որ Սաֆարյանն այն մարդը չէ, ով պետք է ղեկավարի ՀԽ-ը. «Նա չի կարողանա միավորել բոլորին: Ես չեմ ուզում վիրավորել Սաֆարյանին, բայց այն ձևաչափը, որով գործում է Հանրային խորհուրդը՝ Սաֆարյանին  ղեկավար ես չեմ տեսնում: Նա մարդ է, ով դրսից է ֆինանսավորվում, նաև հայտնի է որպես հակառուսական դեմք»: 

Նա ընդգծեց, որ չի հասկանում՝ ինչո՞ւ, ո՞ր արժանիքների համար են հենց Սաֆարյանին նշանակել նախագահ:

«Մեր մտավախություններից մեկն էլ այն է, որ նաև այդ որոշման արդյունքում մարդիկ դուրս են գալիս ՀԽ-ից: Մի որոշ ժամանակ առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել  Իոաննիսյանը նշանակվեց անդամ: Նա հայտնի է, որպես Սորորսի հիմնադրամի շահառու»,- նշեց Ղուկասյանը:

Նա մտահոգությամբ նշեց, որ ստեղծվում է այնպիսի տպավորություն՝ ասես ուզում են այդ կառույցը համապատասխանեցնեն  նեղ խմբերի շահերին և, իհարկե, դա իր համար անընդունելի է: Արման Ղուկասյանի խոսքով՝ հենց այդ պատճառով է որոշել դուրս գալ Հանրային խորհրդի հանձնաժողովից: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular