ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քայլել եմ Երեւանի փողոցներում՝ իմ բալիկների, կնոջս հետ, թիկնապահ չեմ ունեցել. Լեւոն Քոչարյան

ՎԻԴԵՈ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը թիկնապահներով չի շրջել, թիկնապահ չի ունեցել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք քայլե՞լ է Երեւանի փողոցներով,  շփվե՞լ է քաղաքացիների հետ, ի՞նչ տրամադրվածություն ունեն Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հարցի վերաբերյալ։

«Ես երբեք թիկնապահներով չեմ շրջել, չեմ ունեցել թիկնապահ։ Մենակով քայլել եմ Երեւանի փողոցներում՝ իմ բալիկների, կնոջս հետ։ Հուսադրում է նաեւ այն, որ ինձ մոտենում են մարդիկ, նույնիսկ ներողություն խնդրում կամ վատ զգում, ասելով, որ ինչ-որ ժամանակ եղել է հավատացել ենք ինչ-որ հիմարությունների, կեղծիքների»,- պատասխանեց Քոչարյանը։

Լեւոն Քոչարյանն ասաց, որ ցանկացած գործողությունն՝ ուղղված իրենց աջակիցների դեմ, չի հուսահատեցնում.

«Երբ դու ունես այն վստահությունը, որ ոչ մի սխալ բան չի արվել, այսինքն՝ այն մեղադրանքները, ամեն ինչը ներսից, որ հասկանում ենք դրա փուչ էությունը, ջուր լինելը։ Այդ կեղծիքը ինչ-որ մի տեղ ավարտվում է, հնարավոր է՝ ինչ-որ մի ժամանակ խաբել, մոլորեցնել մարդկանց, սակայն դա երկար կյանք չի կարող ունենալ։ Չնայած այս կեղտոտ, ուղղորդված արշավներին, հսկա հարձակումներին իշխանության կողմից մեր իրական աջակիցների դեմ, մեզ ինչ-որ տեղ սատարող մարդկանց նույնիսկ այն մարդկանց, ովքեր մեզ սատարում են , այլ ուղղակի կողմ են արտահայտվում իրավական պետություն ունենալուն արդար դատարավարությունը, վկայում է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչնչի առաջ կանգ չի առնում։ Չնայած իրենց գործելոճին, այսքան մարդու միանալն ու աջակցելը, իհարկե, հույս է տալիս»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular