ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՅ ԱՌԱ­ՔԵ­ԼԱ­ԿԱՆ ԵԿԵ­ՂԵ­ՑՈՒ ՏՈ­ՆԱ­ՑՈՒՅՑ-2020

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՈՒՆՎԱՐ

Հունվարի 05-Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

Հունվարի 06- Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

Հունվարի 13- Քրիստոսի Անվանակոչության տոն

Հունվարի 14- Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն

ՓԵՏՐՎԱՐ

Փետրվարի 01- Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

Փետրվարի 02- Բարեկենդան Առաջավորաց Պահքի

Փետրվարի 03- Առաջավորաց պահք

Փետրվարի 08- Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր

Փետրվարի 14- Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

Փետրվարի 15- Տոն Ս. Իսահակ Պարթև Հայրապետի

Փետրվարի 20- Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր 

Փետրվարի 22- Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների (381թ.) հիշատակության օր

Փետրվարի 23- Բուն Բարեկենդան 

Փետրվարի 24- Մեծ պահք

ՄԱՐՏ

Մարտի 01- Արտաքսման կիրակի

Մարտի 08- Անառակի կիրակի

Մարտի 14- Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր

Մարտի 15- Տնտեսի կիրակի 

Մարտի 18- Միջինք 

Մարտի 21- Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օր 

Մարտի 22- Դատավորի կիրակի 

Մարտի 28- Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օր 

Մարտի 29- Գալստյան կիրակի

ԱՊՐԻԼ

Ապրիլի 04- Ղազարոսի հարության հիշատակության օր 

Ապրիլի 05- Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ 

Ապրիլի 06- Ավագ երկուշաբթի Ապրիլի 07- Ավագ երեքշաբթի. հիշատակ տասը կույսերի 

Ապրիլի 07- Ավետումն Սբ. Աստվածածնի

 Ապրիլի 08- Ավագ չորեքշաբթի 

Ապրիլի 09- Ավագ հինգշաբթի 

Ապրիլի 10- Ավագ ուրբաթ Ապրիլի 

11- Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

Ապրիլի 12- Սբ. Հարության տոն

Ապրիլի 18- Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

Ապրիլի 19- Կրկնազատիկ (Նոր կիրակի) 

Ապրիլի 26- Աշխարհամատրան կիրակի (Կանաչ կիրակի)

ՄԱՅԻՍ

Մայիսի 03- Կարմիր կիրակի 

Մայիսի 10- Սուրբ Խաչի երևման տոն

 Մայիսի 21- Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն 

Մայիսի 24- Երկրորդ Ծաղկազարդ 

Մայիսի 31-Հոգեգալուստ (Պենտեկոստե)

ՀՈՒՆԻՍ

Հունիսի 08- Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր 

Հունիսի 09- Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր 

Հունիսի 11- Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օր 

Հունիսի 13- Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից 

Հունիսի 14- Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի 

Հունիսի 16- Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի 

Հունիսի 20- Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր 

Հունիսի 21- Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց 

Հունիսի 27- Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

 

ՀՈՒԼԻՍ

Հուլիսի 02- Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի 

Հուլիսի 04- Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օր 

Հուլիսի 05- Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոն 

Հուլիսի 07- Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր 

Հուլիսի 09- Եղիսե մարգարեի հիշատակության օր 

Հուլիսի 11- Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օր 

Հուլիսի 12- Բարեկենդան Վարդավառի պահոց 

Հուլիսի 18- Հիշատակ հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու տոն 

Հուլիսի 19- Վարդավառ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոն

 

ՕԳՈՍՏՈՍ

Օգոստոսի 01- Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր 

Օգոստոսի 08- Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օր 

Օգոստոսի 09- Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց 

Օգոստոսի 10- Ս. Աստվածածնի Վերափոխման շաբաթապահք 

Օգոստոսի 15- Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի 

Օգոստոսի 16- Վերափոխումն Սուրբ Աստվածածնի

Օգոստոսի 25- Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր 

Օգոստոսի 30- Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

ՍԵՊՏԵՄԲԵՐ

Սեպտեմբերի 05- Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր 

Սեպտեմբերի 06- Բարեկենդան Սուրբ Խաչի պահոց 

Սեպտեմբերի 08- Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից 

Սեպտեմբերի 12- Նավակատիք Սուրբ Խաչի 

Սեպտեմբերի 13- Խաչվերաց 

Սեպտեմբերի 20- Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին 

Սեպտեմբերի 27- Վարագա Սուրբ Խաչի տոն

ՀՈԿՏԵՄԲԵՐ

Հոկտեմբերի 01- Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օր 

Հոկտեմբերի 03- Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օր 

Հոկտեմբերի 10- Ս. թարգմանիչ վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոն 

Հոկտեմբերի 12- Աղվանքի Ս. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու, Թաթուլ և Վարոս, Թումաս, Անտոն, Կրոնիդես սուրբ հայրերի և յոթ խոտաճարակների հիշատակության օր 

Հոկտեմբերի 17- Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոն 

Հոկտեմբերի 25- Տոն Խաչի Գյուտի 

Հոկտեմբերի 29- Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի իշատակության օր 

Հոկտեմբերի 31- Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների

ՆԵՅԵՄԲԵՐ

Նոյեմբերի 07- Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օր 

Նոյեմբերի 14- Հիշատակ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների

 Նոյեմբերի 15- Բարեկենդան Հիսնակաց Պահոց 

Նոյեմբերի 21- Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման 

Նոյեմբերի 28- Սուրբ առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օր

ԴԵԿՏԵՄԲԵՐ

Դեկտեմբերի 05- Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր 

Դեկտեմբերի 06- Բարեկենդան Ս. Հակոբի պահքի 

Դեկտեմբերի 07- Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի 

Դեկտեմբերի 09- Հղություն Ս. Աստվածածնի 

Դեկտեմբերի 12- Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր 

Դեկտեմբերի 19- Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր 

Դեկտեմբերի 22- Աստվածատուր վկայի հիշատակության օր 

Դեկտեմբերի 26- Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր 

Դեկտեմբերի 28- Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օր 

Դեկտեմբերի 29- Բարեկենդան Սուրբ Ծննդյան պահոց 

Դեկտեմբերի 29- Ս. Ծննդյան պահք

-Տպագրվում է կրճատումներով 

-Ընդգծված են Տաղավար տոները

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular