ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու էր տանից հեռացել Ինեսան. նոր ուշագրավ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոտ մի շաբաթ կլինի,   ինչ բուռն կերպով քննարկվում է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր մտերիմ ընկերուհի՝ Ինեսա Սրապիոնյանի անհետանալու, ապա գտնվելու մասին լուրերը։

Ամբողջ լրատվական դաշտն ու սոցիալական ցանցերը ողողված էին Ինեսսայի ժպտադեմ նկարներով։ Բոլորը մեկ մարդու նման աղոթում էին, որպեսզի աղջիկը ողջ և առողջ տուն վերադառնա։ Եվ ահա, այսօր՝ անհետանալուց երեք օր անց, Երևանի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ Ինեսա Սրապիոնյանը վերադարձել է տուն, սակայն նրա անհետանալու պատճառների մասին տարբեր վարկածները շարունակվում են շրջանառվել։

Բոլորիս մեկ հարց է հուզում՝ ինչը կարող էր 23-ամյա աղջկան ստիպել փախչել տնից, երեք օր շարունակ լարվածության մեջ պահել թե իր ծնողներին, ընկերներին, հարազատներին, թե սոցցանցերի օգտատերերին, ովքեր մտահոգվել էին ու ջանք չէին խնայում աղջկա մասին որևէ տեղեկություն ստանալու համար։

Աղջկա՝ տուն վերադառնալուց հետո, վերջինիս հայրը բաց նամակով դիմեց լրատվամիջոցներին, շնորհակալություն հայտնեց անհանգստանալու, տեղեկությունը տարածելու համար և մանրամասնեց, որ իր աղջիկը տանից հեռացել է կենցաղային խնդիրների և վեճի պատճառով։ Հայրն անգամ լրատվամիջոցներին մեղադրեց իրենց «ընտանեկան դրաման օգտագործելու և ստոր վարքագիծ դրսևորելու մեջ»։

Արդարության համար պետք է նշել, որ այս օրերի ընթացքում ոչ մի լրատվամիջոց դեպքը չներկայացրեց այլ ենթատեքստով, անգամ տեղեկություններ հրապարկելիս զգուշավոր էին։ Միայն հստակ ինֆորմացիան այն էր, որ աղջիկը ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի դստեր ընկերուհին է, հարսանիքի հարսնաքույրը։ Բայց դա էլ իր բացատրությունն ունի, քանի որ Ինեսայի անհետանալու մասին լուրը ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր հենց Բաղդասարյանի դուստրը՝ Վիկտորիան։ Նա ավելի ուշ մի գրառում ևս կատարեց, որտեղ կարծես, վստահ լինելով, որ Ինեսսան կարդում է իր գրառումը, խնդրում էր վերադառնալ՝ «ամեն ինչ կարգավորվել է, գործերդ լավ են, հետ արի, սպասում ենք»։ Եվ լրատվամիջոցներին մեղադրել իրենց անձնական դրաման հրապարակայնացնելու կամ օգտագործելու մեջ, առնվազն գեղեցիկ չէ։ Այդ դրաման հենց իրենք դարձրեցին հանրության սեփականությունը։

1or.am-ին այս դեպքի հետ կապված մի քանի ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան, հատկապես, թե որն է եղել աղջկա՝ տնից փախչելու պատճառը։ Ըստ այդ հավաստի տեղեկությունների՝ Ինեսան իր համակուրսեցուն, ով ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել, օգնելու նպատակով տրամադրել է իր ոսկեղենը, որը հավանաբար մի կլորիկ գումար է արժեցել: Ոսկեղենը երիտասարդին տրամադրվել է՝ գրավադրելու և հետագայում հետ վերադարձնելու համար։

Որոշ ժամանակ անց, չկարողանալով վերադարձնել մեծ արժեք ունեցող ոսկեղենը, Ինեսան հայտնվում է դժվար իրավիճակի մեջ և հատկապես այն ժամանակ, երբ այդ մասին իմանում է հայրը։ Հենց այդ օրն էլ վիճաբանություն է տեղի ունենում և աղջիկն՝ առանց հեռախոսի, պայուսակի և այլ իրերի փախչում է տնից, ապա տեղեկանալով, որ իրավիճակը շտկվել է, վերադառնում է տուն։

Նկատենք, որ այս օրերին ակտիվ էր հատկապես հայրը: Բնական է, հայր է և ամեն ինչ, այդ թվում վատթարագույնը, կարող էր անցնել մտքով: Նա էր հարցազրույցներ տալիս, և նա անմիջապես «Աստծուն փառք տվեց», որ դուստրը ողջ և առողջ վերադարձավ: Այս թեմային չէինք անդրադառնա, եթե այն չունենար հասարակական հետաքրքություն: Քանի որ քաղաքացիները մեկ մարդու նման անհանգստանում էին երիտասարդ, կյանքով լեցուն ուսանողուհու անհետացմամբ, ուրախացան նաև նրա վերադարձով: Պատճառներն էլ հրապարակում ենք, որպեսզի վերջապես այս հարցը փակվի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular