ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովտաշատում հարձակում են գործել «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզի Հովտաշատ գյուղում 6 տասնյակից ավելի բնակիչներ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի վրա։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Վարդուհի Մելտոնյանը։

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր՝ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ,Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 6 տասնյակից ավելի բնակիչներ, որոնք ավելի շատ ցածրորակ ֆիլմերի երկրորդական պլանի չստացված հերոսակախմբի դերակատարներ են հիշեցնում, իրենց իրավունք են վերապահել 60 հոգով հարձակվել «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի երկարամյա լրագրող Արթուր Հակոբյանի և նույն լրատվամիջոցը ներկայացնող օպերատորի վրա:

 Եվ չստացված ֆիլմի ժանրի բոլոր կանոններին համաձայն՝ այդ ամենն ուղղորդվել է իսկակական «հերոսակախմբին» վայել ոչ թավշյա՝ բռնի ուժով, թունդ հահոհոյանքներով համեմված լեքսիկոնով, «քուչի տղուն» վայել գռեհակաբանությամբ և սպառնալիքների հորդառատ տեղատարափով: Արդյունքում՝ «հրոսակախմբին»  հաջողվել է իրականացնել ինչ-ինչ շրջանակներից ստացված պատվերը, այն է՝ տարածքից չեզքոցանել իրենց «հերոսություններն» անմահացնող նկարահանող խմբին, իսկ ավելի քաղաքակիրթ լեզվով ասած՝ խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը: Եվ ամենեևին էլ կարևոր չէ, թե ի՞նչ գնով: Հարգելի՛ քաղաքացիներ՝ սա նոր Հայաստանում արձանագրված հերթական դեպքն է, երբ ինչ-ինչ անձինք, տուրք տալուվ իրենց կամ իրենց պատվիրատուի սեփական ամբիցիաներին, թիրախավորում են լրատվամիջոցին՝ փորձելով ոչ միայն սևացնել նրանց բարի համբավը, այլև կասկածի տակ դնել լրագրողի և լրատվամիջոցի պաշտպանված լինելու՝ օրենսդրությամբ ամրագրված իրավունքը:

 Ի՞նչ է սա, եթե ոչ ամենաթողություն, կամ ամենթողության վառ դրսևորում: Հովտաշենցիները, ինչպես հասկացանք, պայծառ երևակայություն ունեն...Նոր Հայաստանում, ինչպես Սիցիլիայում, ինչ կա՞ որ...իրենք էլ, երևի ,սիցիլիական մաֆիայի «կարկառուն՛ ներկայացուցիչներ են...

Իսկ ավելի լուրջ, այս ամենն արդեն վաղուց ծիծաղելի չէ...Ամենաթողությամբ վարակված յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի՝ այդ հիվանդությունը կարող է կործանարար լինել ոչ միայն հենց իրենց՝ այդ հիվանդության վիրուսակիրների, այլև հասարակության առողջ հատվածի համար: Հույս ունեմ՝ բոլոր մեղավորները պատասխան կտան օրենքի առաջ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular