ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են առա­ջար­կում հանգս­տյան վայ­րե­րը, և տու­ժո՞ւմ է ար­դյոք ներ­քին զբո­սաշր­ջու­թյու­նը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամանորի նախաշեմին մեր քաղաքացիների կողմից հաճախ կարելի է լսել Հայաստանում Ամանորը նշելու ցանկության մասին, որը, սակայն, վերանայվում է, երբ նրանք ծանոթանում են առաջարկվող փաթեթների գներին։ Խոսքը, մասնավորապես, Երևանից դուրս գտնվող հանգստավայրերի մասին է, որոնց փաթեթները հիմնականում ներառում են Ամանորի գալա ընթրիքը, շոու ծրագիրը, կեցության շուրջ 5 օրերը՝ մոտ 4-5 հոգու համար։ 

Փոքր ուսումնասիրություն ենք կատարել այս դաշտում և նկատել, որ այս տարի փաթեթների գները սկսվում են միջինը 700 հազար ՀՀ դրամից, տատանվում 800- 950 հազար ՀՀ դրամի սահմաններում ու հասնում անգամ ավելի քան 1 միլիոն դրամի։

 Մեր քաղաքացիներն այս առաջարկները հիմնականում համեմատում են Վրաստանի հյուրատների առաջարկների հետ ու նշում, որ շատ դեպքերում այնտեղ գներն առավել մատչելի են։

Խոսելով նախ հայաստանյան հանգստյան տների առաջարկների մասին՝ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ մեզ մոտ Ամանորի օրերը տարբերվում են տարվա սովորական օրերից։ 

«Ամանորը մի փոքր առանձնահատուկ է այդ առումով։ Մեր հիմնական հանգստավայրերը սովորական ձևով չեն ներկայացնում իրենց առաջարկները։ 

Հիմնականում փաթեթային տարբերակներ են, որոնցում ներառված են նաև միջոցառումներ։ Եվ այդ տեսանկյունից գնային առումով տարբերվում են տարվա մյուս օրերից, չի բացառվում՝ նաև Վրաստանում առաջարկվող գներից։ 

Այս տեսանկյունից որոշ հանգստավայրերի գները կարող են տարբերվել, մի փոքր բարձրանալ։ 

Այդուհանդերձ, եթե համեմատենք Երևանը Թբիլիսիի հետ, չեմ կարծում, որ Երևանում ավելի թանկ կլինի։ 

Այստեղ, իհարկե, կարևոր է համեմատել համեմատելի մեծությունները։ Պետք չէ Հայաստանի բարձրակարգ հինգ աստղանի հյուրանոցը համեմատել Թբիլիսիի 2 կամ 3 աստղանի հյուրանոցների հետ ու ասել, որ այնտեղ ավելի էժան է»,-ասաց նա։ 

Նա չբացառեց, որ Երևանից դուրս գտնվող հանգստավայրերում գները կարող են մի փոքր թանկ լինել. «Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ առաջարկն էլ է տարբեր։ Բացի այդ, այնպես չէ, որ եթե թանկ են, ուրեմն դատարկ են մնացել։ 

Պահանջարկ կա, և մեր հանգստավայրերը դատարկ չեն։ Այսինքն, դրանից մեր ներքին զբոսաշրջությունը չի տուժում, մեր հանգստավայրերը զբաղված են։ 

Իսկ նրանք, ովքեր Վրաստանում կամ այլ երկրում են անցկացնում ԱՄԱՆՈՐԸ, պարզապես ուզում են նաև տարբերությունը զգալ։ Իրականում սա այդքան էլ վատ միտում չէ, ինչպես շատ հաճախ ներկայացվում է։ Մարդիկ նորություն, բազմազանություն են մտցնում իրենց հանգստի մեջ, ինչը նորմալ է։

Սա չի արվում մեր ներքին զբոսաշրջության հաշվին, որովհետև ներքինն էլ իր հերթին աճում է՝ մեր հանգստավայրերը զբաղված են լինում»։ 

Մեխակ Ապրեսյանը ոչ տոնական օրերի առումով ևս վերապահումներ ունի։ Համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե Վրաստանում հյուրանոցային ծառայություններն առհասարակ ավելի մատչելի են, քան մեզ մոտ.

 «Եթե ճիշտ համեմատություն անենք, ապա կտեսնենք, որ Հայաստանում գները մրցունակության առումով չեն զիջում Վրաստանին»։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular