ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տխուր ընտրություններ, կասկածելի ընթացք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո ոչ մեկ անգամ նշվել է, որ իշխանությունները հնարավոր ու անհնար մեթոդներ են կիրառում Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ կարգելու համար, որն ի սկզբանե իշխանությունների կողմից ֆուտբոլային հանրությանն ու ֆեդերացիային պարտադրվել էր որպես ՀՖՖ առաջին փոխնախագահ:

«Հնարավոր ու անհնար մեթոդների» գործելաոճը շարունակվեց նաև երեկվա նիստում, ուր գործկոմի նախկին անդամ պատգամավորները, որոնք ներկա էին սոսկ որպես հրավիրյալ, պարբերաբար միջամտում էին, ընդհուպ անթույլատրելի տոնայնությամբ: 

Զսպվածությամբ ու կարգուկանոնով առանձնապես աչքի չէին ընկնում նաև մյուս թեկնածու Թովմաս Գրիգորյանն ու նրա կողմնակիցները: 

Ի դեպ, տարակուսելի էր նաև Գրիգորյանի վերջին քայլը, երբ նա անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց և ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո լքեց դահլիճը: 

Ափսոս, որ հաղթողի ձեռքը սեղմելու, պարտվել կարողանալու մշակույթ այդպես էլ չենք ձևավորում: Առավել ևս, որ, անկախ ընթացքից, ձայների տարբերությունը զգալի է: 

Սակայն իշխանության թեկնածուին անցկացնելու համար նախընտրական ողջ շրջանում ու երեկ արված քայլերը, ցավոք, ծանր տպավորություն թողեցին՝ սկսյալ ամբողջ գործընթացը քաղաքականացնելուց, էլի սևերի ու սպիտակների օրակարգ ձևավորելուց, որոշ ՀԿ-ների անդամությունը վերջին պահին կասեցնելուց մինչև նիստը վարողի իրավասություններ: 

Եվ այս ամենն արվում է մի իշխանության կողմից, որը տարիներ շարունակ քննադատել է անազնիվ ընտրությունները: 

Դժվար չէ պատկերացնել, թե ինչերի ընդունակ կլինեն, եթե առաջիկա ընտրություններում (ՏԻՄ, թե խորհրդարանական) հասկանան, որ մաքուր, ազատ ու արդար ընտրություններով անհրաժեշտ քվե չեն ստանում: ՀՖՖ նախագահի ընտրությունը յուրահատուկ լակմուսի թուղթ էր:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular