ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա խայտառակություն էր, ես 40 տարվա մեջ նման բան չէի տեսել. Հենրիխ Մխիթարյանի մայրն այլևս ՀՖՖ գործկոմի անդամ չէ

ՍՊՈՐՏ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, 13 ձայնով ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:

Քվեարկությունից հետո Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ընտրությունները որակեց խայտառակ. «Ես որոշել էի լռել, սակայն գիտեմ, որ տարաբնույթ մեկնաբանություններ կլինեն, սակայն չկարողացա չխոսել: Սա խայտառակ շոու էր, ոչ թե ընտրություն»:

Տիկին Թաշչյանի խոսքերով, նախապես ամեն ինչը պայմանավորված էր, անելիք չկար. «Բոլորս էլ գիտեինք: Ես ընտրությունների ժամանակ հասկացա, թե ինչն ինչ է: Ոչ ֆուտբոլային մարդիկ հնարավոր է չհասկանային, բայց մարդիկ, ովքեր երկար ժամանակ ֆուտբոլի մեջ են, ամեն ինչ հասկացան: Ես արդեն 40 տարի ֆուտբոլի մեջ եմ ու այսպիսի խայտառակ բան դեռ չէի տեսել»:

«Պարզ է, որ նրանք հանդիպել են բոլոր ակումբների հետ, չգիտեմ ինչ պայմաններ են առաջարկել, ինչի արդյունքում նման բան որոշվեց: Ես, 40 տարի լինելով ֆուտբոլի մեջ, այսօր ներկայացված էի նորացված «Փյունիկի» կողմից, սակայն նրանք ամեն ինչ արեցին, որ նորացված «Փյունիկը» չմասնակցի ընտրություններին: Երևի ես նրանց խանգարում էի»:

Հենրիխի մայրն ասաց, որ ինքը վաղուց ՀՖՖ-ում չի աշխատում, գործկոմի անդամ էր, սակայն հիմա արդեն որոշեցին, որ ինքն այլևս գործկոմի անդամ չի լինելու:

Տիկին Թաշչյանը կարծում է, որ այս պայմաններում հայկական ֆուտբոլը չի զարգանա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular