Ծանրորդ Տաթև Հակոբյանը`աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
ՍՊՈՐՏՀայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունում: Կատարում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի կանանց թիմի անդամ Տաթև Հակոբյանը (87 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 105 կգ, իսկ հրումում` 127 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով Հակոբյանը դարձավ ոսկե մեդալակիր:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Իզաբելա Յայլյանը 59 կգ քաշում երկամարտի 201 կգ արդյունքով 6-րդն է: