ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձերբակալության սպառնալիքով չխոսե՛ք. Բլեյանին բարկացրել է ոստիկանության ներկայությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բլեյան Աշոտի հետ ձերբակալության սպառնալիքով չխոսե՛ք. դրանով չեք վախեցնի: Դադարեցրե՛ք, էս ի՞նչ խուլիգանությամբ եք զբաղված»,- այս մասին այսօր հայտարարեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ դիմելով հավաքված ոստիկաններին, որոնք թույլ չեն տալիս տնօրենին և ծնողներին խոչընդոտել տարածքում իրականացվող շինաշխատանքներին:

«Մենք դիմել էինք քաղաքապետին, որ կասեցնի այս ապօրինի որոշումը, բայց չի կասեցվել: Քաղաքապետի գործողությունները բողոքարկված են: Չկա այդպիսի քաղաքապետ, որ կարողանա արգելել մեր ճանապարհը և չկա այդպիսի օրինական որոշում, որովհետև դա իմ սովորողների իրավունքների դեմ է: Բոլորդ նստեք նստացույցի, թող ոստիկաններն էլ համարձակվեն մի բան անել»- ասաց Բլեյանը:

Նա սպառնաց փողոց դուրս գալ և պայքարել այդ որոշման դեմ. «Իշխանությունը պետք է բացատրի՝ ինչու է գաղութի վերածում մեր բնակավայրը: Իրենք էլ են փողոցով եկել, մենք էլ այդպես կանենք: Կներե՛ք, բայց դուք նախկին ռեժիմի գործողություններն եք շարունակում, մենք ապահովում ենք մեր բոլոր երեխաների, բնակիչների ազատությունը, և չեմ հասկանում, թե ինչ անում այստեղ ոստիկանությունը, սպառնալիքը պահեք ձեզ»,- նշեց նա: 

Աշոտ Բլեյանն ու ծնողները նստույց արեցին ոստիկանական պատի մոտ, վերջիններս պահանջում էին ազատել տարածքը, քանի որ այդտեղ շինարարություն է ընթանալու:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ որոշում է կայացվել կրթական պարտեզում սկսել թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարությունը, ինչին սակայն դեմ են կրթահամալիրի տնօրինությունն ու ծնողները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular