ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր Հայաստանի այլընտրանքը չի կարող լինել հին Հայաստանը. հինը չի կարող լինել այլընտրանք. Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր Հայաստանի այլընտրանքը որեւէ կոնֆիգուրացիայով չի կարող լինել հին Հայաստանը. հինը չի կարող լինել այլընտրանք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին,  «Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-ամյակի միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նա իր ելույթի սկզբում նշեց, որ ցանկանում է մի քանի կարեւոր շեշտադրում անել. «Ներկայումս Հայաստանը եւ նրա հետ միասին ողջ քաղաքական համակարգը գտնվում են անցումային շրջափուլում, ինչը լրջագույն մարտահրավեր է յուրաքանչյուր պետության համար: Մեր համոզմամբ ինչպես այս, այնպես էլ ցանկացած մարտահրավերի կանխարգելման միջոցները պայմանավորված են քաղաքական համակարգի որակով եւ կենսունակությամբ:

Մարդիկ հարց են տալիս՝ ինչո՞ւ եք անընդհատ խոսում քաղաքական համակարգի  առողջացման մասին, հեղափոխություն է եղել, ամեն ինչ արդեն լավ է, ինչի եք այդ հարցը պահում օրակարգում: Եթե մենք կարողանանք իսկապես կենսունակ եւ արդյունավետ քաղաքական միջավայր ձեւավորել, ապա կկարողանանք նաեւ կայուն զարգացող, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական երկիր ունենալ»,-հայտարարեց Մարուքյանը՝ հավելելով, որ հենց այս հիմնախնդրով է պայմանավորված ԼՀԿ-ի առաքելությունն ու դերը ՀՀ քաղաքական կյանքում:

ԼՀԿ ղեկավարի խոսքով, հեղափոխությունից հետո շատ ուժեր չկարողացան դիմակայել փոփոխություններին, իսկ իրենք կան ու ամուր են, եւ իրենց  վճռական խոսքը դեռեւս առջեւում է. «Շատերը կանխատեսում էին ԼՀԿ-ի կործանումն ու անհետացումը, բայց մենք ոչ միայն չկործանվեցինք, այլ ընդհակառակը՝ փոփոխությունների եռապատկումից ու քառապատկումից մեր գյության իմաստն ավելի իմաստավորվեց: Հիմա հարց է ծագում, թե հեղափոխությունից հետո ինչու պետք է լինի «Լուսավոր Հայաստան» եւ ընդդիմություն ընդհանրապես: Մեր կարճաժամկետ նպատակն է՝ հանդես գալ որպես հզոր, կենսունակ ընդդիմություն, իսկ ընդդիմադիր լինելը ինքնանպատակ չէ, մենք կառավարությանը երբեք չենք քննադատել զուտ ուղղակի անիմաստ քննադատելու եւ ցույց տալու, որ մենք քննադատում ենք:

Ընդհակառակը՝ մեր առաքելությունը եղել է ու կա՝ լինել իշխանության ամենահավանական, ամենահնարավոր մրցակիցն ու փոխարինողը: Ցանկացած իրավիճակում քաղաքացիների աչքերում պետք է դա լինի, որ ՀՀ-ում նոր Հայաստանի այլընտրանքը՝ որպես նոր Հայաստանի քաղաքական ուժ, «Լուսավոր Հայաստանն» է: Նոր Հայաստանի այլընտրանքը որեւէ կոնֆիգուրացիայով չի կարող լինել հին Հայաստանը: Հինը չի կարող լինել այլընտրանք»,- ասաց Մարուքյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular