ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես ինձ շատ վատ եմ զգում, անկողնուց ելել, եկել եմ». Ռազմիկ Աբրահամյանը եկել է դատարան. (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն, ով մեղադրյալ է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով, րոպեներ առաջ եկավ դատարան, հաղորդում է Hetq.am-ը: 

Հարցին՝ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունո՞ւմ է, վերջինս հստակ չպատասխանեց, խոսեց իր առողջական վիճակի մասին:

«Ես ինձ շատ վատ եմ զգում»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը: Հարցին՝ առողջական խնդիրնե՞ր ունի, Աբրահամյամը պատասխանեց, որ առողջական շատ խնդիրներ ունի:

«Անկողնուց վեր եմ կացել, երեկ դատարան, և ծննդատները որևէ առնչություն չունեն այս հարցի հետ»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը:

Ճշտող հարցին՝ այսինքն Աբրահամյանը չի՞ ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, վերջինս չպատասխանեց:

Նշենք, որ այսօր, ժամը 14:00-ին նշանակված է Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստ:

Նա, ինչպես նաև երեք այլ անձինք դեկտեմբերի 18-ին ձերբակալվել են Քննչական կոմիտեում քննվող վերը նշված քրեական գործի շրջանակներում, ապա դեկտեմբերի 19-ին դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, ոչ իրավաչափ է ճանաչել Աբրահամյանի ձերբակալման որոշումն, ու Աբրահամյանն ազատ է արձակվել:

Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

76-ամյա Աբրահամյանին կալամավորելու միջնորդությունը ևս քննում է դատավոր Դավիթ Բալայանը:

 

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular