ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ». «Չկա Լավրովի պլան, դա սուտ է, բայց ընթանում են ինտենսիվ բանակցություններ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. «Մենք վաղուց տեսել ենք, բոլորս գիտենք, որ երկկողմ բանակցությունները՝ իրենց ինտենսիվությամբ, երկարատեւությամբ, ակնհայտորեն ունեն ոչ պաշտոնական օրակարգ: Դա ոչ պաշտոնական օրակարգ է՝ մեծ, խոշոր, դա գաղտնի է պահվում բոլոր արտաքին կողմերից, եւ կարելի է ենթադրել, որ իրական երկկողմ հարաբերությունները՝ Հայաստան-Ադրբեջան, ավելի բարդ են, ավելի բազմաշերտ են, քան թվում է պաշտոնապես»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Նա նշել է նաեւ, որ չկա Լավրովի պլան, ինչպես պնդում է Մամեդյարովը: «Դա սուտ է, ընթանում են երկարատեւ, ինտենսիվ բանակցություններ, հենց այդ պատճառով Հայաստանը չի մեղադրում Ադրբեջանին ագրեսիայի մեջ, որպեսզի շարունակվեն երկարատեւ ինտենսիվ բանակցությունները»,- ասել է նա: 

Հարցին էլ, թե ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գործընկերներին կոչ էր արել չվաճառել սպառազինություն Ադրբեջանին, ինչպիսի՞ն կլինի այս կոչի ազդեցությունը, նա պատասխանել է.

«Պաշտոնական արձագանքներ եղել են արդեն Լավրովի, Կոսաչյովի կողմից, նրանք նշել են, որ Ռուսաստանը հետաքրքրված է հավասարակշռության պահպանմամբ: Իսկ Ադրբեջանը իրեն չի հայտարարել ՀԱՊԿ-ի թշնամի, ուստի ՀԱՊԿ շրջանակում Ադրբեջանի նկատմամբ ճնշում պահանջել չի հաջողվում:

Ավելին, Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, ունի իրավունք դիմել իր գործընկերներին ռազմական աջակցության անհրաժեշտության դեպքում, կարող է ասել, որ, օրինակ՝ Իջեւանում կամ Նախիջեւանում կրակում են, օգնեք: Հայաստանը դիմե՞լ է, ոչ, նշանակում է, որ ագրեսիա չկա, եթե չի դիմել, նշանակում է, որ ագրեսիայի զոհ չէ, եթե ագրեսիայի զոհ չէ, ուրեմն չի կարող պահանջել չվաճառել սպառազինություն:

Իսկ ի՞նչն է խանգարում համարել ագրեսիայի զոհ, եթե մենք գիտենք, որ կրակոցներ կան, եթե կան կրակողներ, ինչո՞ւ դա չեք անվանում ագրեսիա, խնդրեմ, այսօր անվանեք դա ագրեսիա, վաղը խնդրեք ռազմական աջակցություն: Ո՞վ է խանգարում դա անել: Արդեն հետո, երբ կպահանջեք ռազմական աջակցություն, իհարկե, Հայաստանը իրավունք կունենա ասել, որ մենք աջակցություն ենք խնդրել, իսկ Դուք սպառազինություն եք վաճառում: Իսկ այսպես մի փոքր տարօրինակ է ստացվում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular