ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ ցածր ու ճղճիմ քայլ էր. Լեւոն Քոչարյանը՝ տարածված տեսանյութի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկի մասնակցությամբ միջադեպի տեսանյութն ապացույցն է իշխանության  կեղտոտ խաղերի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

Լեւոն Քոչարյանը այդ միջադեպը երկու կողմից է դիտարկում.

«Ինչ-որ հատուկ նպատակով էդ մարդուն ուղարկել են, ձայնագրել են այդ ամեն ինչը, երկրորդ, որ մի քիչ վատ տարբերակ է, չեմ ուզում մտածել դա, որ, ի սկզբանե, այդ մարդու հայտնվելը եղել է պայմանավորված, ոչինչ էլ պետք չէ բացառել՝ հաշվի առնելով իշխանությունների գործելաոճը»։

Նրա խոսքով՝ Քոչարյանի պաշտպանական կողմը որեւէ նպատակ չունի խոչընդոտելու գործի քննությանը.

«Միակ անհամաձայնությունը այդ ցուցմունքների հետ, հայրս էլ ասել է, դա Արշակ Կարապետյանի ցուցմունքում ասված մի նախադասությունն է։ Անհասկանալի է՝ այդ ցուցմունքը ինչպե՞ս պետք է փոխվեր, կամ դա մեզ ի՞նչ ձեւով պետք է վնասի։ Չկա գործում նման բան, դա աբսուրդ է։ Նման բան անի մի մարդ, որին ճանաչում են 3 ամիս։ Ինչո՞ւ է դա արվել հենց երեկ, դա ազդելու նպատակ է ունեցել, քանի անգամ էլ մենք տեսանք, երբ դատավորը գնում է խորհրդակցական սենյակ, ինչ-որ նման բաներ են անում»։

Հարցին՝ արդյոք ինքը հետաքրքրվե՞լ է՝ վերջին երեք ամիսների ընթացքում Ռոբերտ Քոչարյանին աջակցություն հայտնողներին ովքեր են միացել, արդյոք ինքը ճանաչո՞ւմ է այդ աջակցին, Լեւոն Քոչարյանն ասաց. «Ես անձամբ ճանաչում եմ, շատերին բարեւում եմ, եղել է, որ ինչ-որ հարցով գան, փորձեն ծրագրեր առաջարկել պայքարի հետ կապված։ Կային նաեւ փողոցային ցույցեր, ցույցերում կային նաեւ աջակիցներ, որոնք սխալ են պահել իրենց, խոստումներ են տվել մարդկանց, եւ նրանց մենք շնորհակալություն ենք հայտնել, եւ խնդրել ենք՝ չգալ ցույցերին։ Այնպես չի, եթե աջակից է, ուրեմն գալիս, գրանցվում է, թուղթ է ստանում։ Ամեն մեկը մի տեսակի կարող է լինել։ Մեկը գալիս եւ մտածում է՝ հետագայում կարող է իշխանություն լինես, ինքն էլ դրա մեջ լինի»։

Լեւոն Քոչարյանը շեշտեց, որ իշխանությունն է այդ ամենի հեղինակը. «Այս ամենի միջոցով հորս կալանքի տակ են պահում եւ ճնշում են գործադրում դատարանների վրա։ Ի սկզբանե, հավատն էլ չկա իրավապահ համակարգի հանդեպ, իրենց մղումն էլ շատ լավ հասկանում են ու տեսնում ենք՝ վերջին 2 տարվա մեջ, որ ոչ միայն ինչ-որ բան պարզելու մեջ է իրենց նպատակը, այլ ամեն կերպ կեղտոտել, անունի հետ խաղալ, շատ ցածր ու ճղճիմ քայլ էր այս ամեն ինչը, հատկապես այս օրով։ Որպես լրագրող կարող են փոքրիկ հետաքննություն անցկացնել՝ թե ի՞նչ կտար մարդու ցուցմունք փոխելը մեզ։ Վերջիվերջո, կան մարդիկ, որոնց թվում է՝ լավ բան են անում, բայց չեն հասկանում, որ սխալ եւ վատ բան եմ անում։ Մենք ոչինչ չենք ուզում փոխել այս գործի մեջ։ Մենք որեւէ կապ չունենք ու չէինք էլ կարող ունենալ»։

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանությունը երեկ հրապարակել է տեսանյութ՝ ըստ որի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց եւ ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular