ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔԿԾ պետը՝ «զոն նայող»-ի և «ստավկա»-ի մասին

ԻՐԱՎՈՒՆՔ

Քրեակատարողական ծառայության ղեկավարության հստակ և անփոփոխ պահանջն է`  քրեակատարողական հիմնարկներում չպետք է լինեն ազատությունից զրկված այնպիսի անձինք, ովքեր կունենան արտոնյալ պայմաններ:

ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:

«Ինձ լուրեր են հասել, որ քրեակատարողական հիմնարկներում առանձին գործընթացների, ծառայությունների համար որոշված են եղել ու գանձվել են գումարի կայուն դրույքաչափեր, այսպես կոչված, «ստավկաներ»: Օրինակ` հասարակության մեջ լուրեր են տարածված եղել, որ սահմանված հասանելիքից ավել յուրաքանչյուր կարճատև տեսակցության համար գանձման ենթակա գումարի դրույքաչափը կազմել է 100 ԱՄՆ դոլար, երկարատև տեսակցության դրույքաչափը 300 ԱՄՆ դոլար, հանձնուքի համար՝ 100 ԱՄՆ դոլար: Դրույքաչափեր են եղել սահմանված նույնիսկ մարմնավաճառների ծառայություն մատուցելու համար 300 ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ ունևոր խավի համար՝ մինչև 1000 ԱՄՆ դոլարի սահմաններում: Գումարներ են գանձվել նաև տույժ չնշանակելու և նշանակված տույժը սահմանված ժամկետից շուտ հանելու համար և այլն»,- ասաց Գոյունյանը:

Ըստ ՔԿԾ պետի` մշտապես շոշափվող հաջորդ թեման եղել է, այսպես կոչված, «զոն նայողների» առկայությունը:

« Նրանք եղել են հիմնական եղանակ ստեղծողները, դրության տերերը, վարչակազմի հետ հարաբերություններ ստեղծողները և կոռուպցիոն սխեմաների ապահովողները: Այդ կատեգորիայի անձանց համար բացահայտ ապահովված են եղել կենցաղի, սննդի, ազատ տեղաշարժի, հարմարավետության ու հանգստի լավագույն և արտոնյալ պայմաններ` սկսած լավագույն սնունդ մատակարարելուց և վերջացրած նրանց պահման խցերը խոհանոցային և այլ կահույքով ու անհրաժեշտ պարագաներով կահավորելուց: Վերջիններիս խցերի դռները երբեք չեն փակվել, նրանց հետ կապված որևէ խուզարկություն  չի արվել, այդ անձանց նկատմամբ տույժեր չեն նշանակվել և այլն»,- ընդգծեց Գոյունյանը:

ՔԿԾ պետի խոսքով` նշանակման առաջին իսկ պահից ինքը նշել է, որ այդ ամենն արդեն անցյալ է:

«Ոչ ոք չպետք է հույս փայփայի, որ կարող է վերադարձ լինել նման բարքերին: Ներկայումս էլ առավել կարևորություն եմ տալիս Քրեակատարողական ծառայության ղեկավարության կողմից որդեգրած վճռական կամքի դրսևորմանը, ցանկացած նման դեպքի հետևողական և ողջ խստությամբ արձագանքմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular