ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուլ­սա­րի թնջու­կը մնում է չլուծ­ված. ի՞նչ զար­գա­ցում­ներ են սպաս­վում.

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարին ավարտվում է, իսկ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը մնում է առկախ։ 

Թեև ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը ցանկանում էր ջերմուկցիներին և շրջակա բնակավայրերի բնակիչներին համոզել, որ Ամուլսարի շահագործումը չի կարող վտանգներ պարունակել առողջարանային քաղաքի էկոհամակարգի համար, վերջինս անգամ այցելեց Վայոց ձորի մարզ, անձամբ հանդիպեց տեղի բնակիչներին, այնուամենայնիվ, չկարողացավ հասնել նրան, որ Ամուլսարի հարցով բնակիչների և բնապահպանների դիմադրությունը թուլանա։ 

Տեսնելով, որ բնակիչներն անդրդվելի են՝ կառավարությունը որոշեց գնալ նոր փորձաքննություն նշանակելու ճանապարհով, որպեսզի հնարավոր լինի հանրությանը ավելի համոզիչ կերպով ցույց տալ, որ հանքի շահագործումն անվտանգ է։ 

Սրան զուգահեռ՝ վարչապետը հանրությանն էր փորձում ներկայացնել, թե ինչ ռիսկեր կարող են առաջանալ պետության համար, եթե հանքը չշահագործվի և «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը դատի տա կառավարությանը։ 

Ըստ վարչապետի, այդ հանգամանքը կարող է ազդել ներդրումային և տնտեսական առումով երկրի հեղինակության վրա, ինչը բացասական հետևանքներ կունենա ներդրումներ և վարկային միջոցներ ներգրավելու տեսանկյունից։ 

Շատերի կողմից նորից փորձաքննություն անցկացնելու՝ կառավարության որոշումը որակվեց որպես ժամանակ ձգելու և քաղաքացիների դիմադրությունը մաշելու քաղաքականություն, բայց քաղաքացիների որոշ մասի մոտ էլ այն մտայնությունն էր գերիշխում, որ ցանկացած պահի կառավարությունը կարող է դիմել իրավապահների օգնությանը և նրանց միջոցով արագորեն բացել դեպի հանք տանող ճանապարհը։ 

Եվ պատահական չէ, որ վարչապետը ակտիվիստներին մերթընդմերթ կոչ է անում բացել դեպին հանք տանող ճանապարհը։

 Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, կառավարությունը դեռևս խուսափում է կոշտ միջոցների դիմելուց՝ տեսնելով, որ տեղի բնակչության մեծ մասը շարունակում է դեմ լինել հանքի շահագործմանը, և այս հարցում նրանց տեսակետների մեջ փոփոխություններ չկան, իսկ իրավապահների գործողությունները կարող են լարվածության մթնոլորտ ստեղծել, որի արդյունքում իշխանությունների վարկանիշը կարող է մեծապես տուժել։ 

Վերջերս էլ Ամուլսարի հարցով Ջերմուկում կայացած հանդիպում-քննարկման մասնակիցները՝ քաղաքացիներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ, միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն։ 

Այս ֆոնին հետաքրքրական է, որ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որ իր գլխավոր պարտատերերի հետ ստորագրել է հերթական՝ չորրորդ վերախմբագրված հետաձգման համաձայնագիրը: Համաձայնագրով պարտատերերը համաձայնել են հետաձգել «Լիդիանի» ֆինանսական պարտավորությունների գծով վճարումներ անելու իրենց պահանջը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը: 

Սա նշանակում է, որ եթե այդ պահից հետո Լիդիանը չկատարի իր պարտատերերի հանդեպ արդեն տևական ժամանակ ծագած ֆինանսական պարտավորությունները, ապա նրանք կարող են օգտվել «Լիդիանին» սնանկ ճանաչելու գործընթաց սկսելու իրենց իրավունքից, կամ էլ մյուս տարբերակն այն է, որ նրանք կնքեն հերթական համաձայնագիրը` «Լիդիանին» իրավունք տալով հետաձգել իր պարտավորությունների սպասարկումը: 

Թե իրադարձությունները որ ուղիով կընթանան, դժվար է կանխատեսել, սակայն ուշագրավ հանգամանք է այն, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարում ակտիվորեն ներգրավված է «Սասնա ծռեր» կուսակցությունը, որը մերթընդմերթ հայտարարություններ է տարածում հանքի շահագործման անթույլատրելիության շուրջ։ 

Այս կուսակցության նման դիրքորոշումը և ակտիվությունը հետաքրքրական է այն համատեքստում, որ դեռևս սեպտեմբերի սկզբին «Սասնա ծռերի» ներկայացուցիչները կառավարությունում հանդիպել էին Փաշինյանին, որից հետո «Սասնա ծռեր»-գործող իշխանություն համագործակցության որոշակի ուղիներ ուրվագծվեցին։ 

Եվ հարց է առաջ գալիս, թե արդյոք Փաշինյա՞նն է «Սասնա ծռերին» գործուղել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի ճամբար, որպեսզի ուժեղացնի դիմադրությունը և հետագայում արդարացնի հանք տանող ճանապարհը բացելու շուրջ կառավարության անգործությունը, թե՞ ծռերն են իրենց այդպիսի գործողություններով փորձում ճնշում գործադրել Փաշինյանի վրա, որպեսզի բանտից ազատեն իրենց թիմակիցներին և իրենց մյուս պահանջներն իրագործել տան։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular