ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ տե­սա­կե­տը հստակ ար­տա­հայ­տե­լու հետ կապ­ված որևէ մտա­վա­խու­թյուն չու­նեմ և եր­բևէ չեմ ունե­ցել»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունն օրեր առաջ հանրային քննարկման էր ներկայացրել «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա փրկարար ծառայության կարգավիճակը, լրացնել այդ ծառայության լիազորությունները, սահմանել ԱԻՆ կառուցվածքային ստորաբաժանումներում կամ ենթակա կազմակերպություններում առանձին պաշտոններում, առանձնահատկություններից ելնելով, փրկարար ծառայողների նշանակման հնարավորությունը, սահմանել փրկարար ծառայությունում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովման հնարավորությունը, հստակեցնել և կարգավորել ծառայողների փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գրանցման հնարավորությունը և մի շարք այլ հարցեր։

 Հանրային քննարկման հարթակում՝ E-draft-ում, նախագիծը հայտնվել է քննարկումների կիզակետում։ Այս հարթակում քննարկմանը մասնակցածների մեծամասնությունը՝ 81 տոկոսը, դեմ է արտահայտվել նախագծի ընդունմանը, ընդ որում, մանրամասնորեն բացատրելով, թե ինչու։ 

Հայկ Արամյանն ԱԻՆ այն աշխատակիցներից է, որը հրապարակայնորեն խոսեց նախագծում առկա վտանգների մասին։ Առաջարկեցինք ներկայացնել, թե գործող օրենքում ի՞նչ փոփոխություններ է առաջարկում կատարել նախարարությունը և, իր կարծիքով, ի՞նչ վտանգներ դա կարող է պարունակել։ 

Արամյանը նշում է՝ ինքը քաղաքացիական ծառայող է և օրենսդրության պահանջների համաձայն պարտավոր է պահպանել քաղաքական զսպվածություն, ուստի ցանկանում է ընդգծել, որ օրենքի նախագծի վերաբերյալ իր պարզաբանումները ինստիտուցիոնալ և իրավական հարթության մեջ են: 

Նախ՝ անդրադառնում ենք օրենքում առաջարկվող փոփոխություններին։ 

«Օրենքի նախագծով առաջարկվում է փրկարար ծառայության կադրային նշանակումների իրավասությունն ամբողջությամբ վերապահել արտակարգ իրավիճակների նախարարին, ընդ որում, օրենքը փոխելով այնպես, որ ցանկության դեպքում յուրաքանչյուր քաղաքացու հնարավոր լինի ընդունել ծառայության՝ առանց որևէ չափանիշ հաշվի առնելու։ 

Նախագծով նախատեսվում է նաև «Փրկարար ծառայության մասին» օրենքը շարադրել այնպես, որ փրկարար ծառայողին հնարավոր լինի նշանակել, օրինակ՝ կառուցվածքային ստորաբաժանման որևէ պաշտոնում, որը ոչ միայն տրամաբանական չէ, այլ նաև հակասում է օրենսդրական տեխնիկայի կանոններին, քանի որ նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից, այսինքն՝ այս օրենքը չի կարող կարգավորել այլ ծառայությունում պաշտոնի նշանակվելու հետ կապված իրավահարաբերություններ: 

Մյուս կողմից՝ օրենքի համաձայն, փրկարար ծառայող կարող է համարվել փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող կամ ռեզերվում գտնվող անձը, այսինքն՝ անձը փրկարար ծառայող է համարվում փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու ուժով, հետևաբար այլ ծառայությունում պաշտոնի նշանակված անձը փրկարար ծառայող համարվել չի կարող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արամյանը: 

 

Նա ընդգծում է՝ նախագծի ընդունումը լի է մի շարք վտանգներով։ 

«Նախագծի ընդունման պարագայում հիմնական վտանգներ եմ համարում փրկարար ծառայության մասնագիտական գործունեության նկատմամբ քաղաքական ազդեցության անհարկի ավելացումը, կադրային նշանակումների կենտրոնացումը և դրանից բխող կոռուպցիոն ռիսկերի ավելացումը, ծառայության անցնելու չափանիշների կամայական անտեսման հնարավորությունը, ինչպես նաև քաղաքական պաշտոնյայի կողմից կրտսեր օղակի պաշտոններում կադրային նշանակում կատարելու ոչ բավարար կոմպետենտությունը՝ փրկարար ծառայության տնօրեն հանդիսացող փորձառու սպայի համեմատ, և որպես դրա հետևանք՝ կրտսեր օղակում ոչ բավարար պատրաստվածություն, մասնագիտական կարողություններ ունեցող անձանց կամայական նշանակման մեծ հավանականությունը: 

Հարց է առաջանում, թե քաղաքական պաշտոնյան ինչպե՞ս և ի՞նչ չափանիշներով պետք է որոշում կայացնի կրտսեր օղակի պաշտոնյա նշանակելու վերաբերյալ, իսկ եթե հիշեցնենք նաև, թե կրտսեր օղակի փրկարար ծառայողները «առաջին գծում» ինչ դժվար ու պատասխանատու աշխատանք են իրականացնում, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա»,-ընդգծում է մեր զրուցակիցը։ 

Հետաքրքրվում ենք՝ արդյո՞ք ունի մտավախություն, որ իր գրառումների, նախագծի վերաբերյալ հրապարակայնորեն քննադատական կարծիք հայտնելու պատճառով իր և և ԱԻՆ-ի ղեկավարության միջև կարող են որոշակի խնդիրներ առաջանալ։ 

«Բովանդակային քննադատության, սեփական կարծիքի հետ չհամընկնող այլ կարծիքի նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը տեղի է ունենում յուրաքանչյուր անձի`տվյալ երևույթի հանդեպ սուբյեկտիվ ընկալումների ազդեցության տակ, և այս առումով որևէ մեկնաբանություն անել կամ որևէ բան բացառել չեմ կարող։ 

Իմ տեսակետը հստակ արտահայտելու հետ կապված որևէ մտավախություն չունեմ և երբևէ չեմ ունեցել»,-եզրափակում է Հայկ Արամյանը:

 
 
 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular